Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 04 Մայիսի 2017 11:00

Հայաստանում կը կառուցւի աշխարհի ամենաերկար զիփլայնը

Տաւուշի մարզի Ենոքաւան համայնքում կը կառուցւի աշխարհում ամենաերկար զիփլայնը: «Հելլ էքստրիմ Պարկ»-ի հիմնադիրը նախատեսում է 2018 թւականին բաժնետէր դարձնել բոլոր նրանց, ովքեր ներդրումներ կանեն նախագծի զարգացման համար։

«alikonline.ir» - Տաւուշի մարզի Ենոքաւան համայնքում կը կառուցւի աշխարհում ամենաերկար զիփլայնը: «Հելլ էքստրիմ Պարկ»-ի հիմնադիրը նախատեսում է 2018 թւականին բաժնետէր դարձնել բոլոր նրանց, ովքեր ներդրումներ կանեն նախագծի զարգացման համար։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 3-ին տրւեց «Indiegogo» համաֆինանսաւորման միջազգային հարթակում Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղւած կոլեկտիւ դրամահաւաքի (crowdfunding) մեկնարկը։ 

Տաւուշի մարզի Ենոքաւան համայնքում կը կառուցւի աշխարհում ամենաերկար զիփլայնը: «Հելլ էքստրիմ Պարկ»-ի հիմնադիրը նախատեսում է 2018 թւականին բաժնետեր դարձնել բոլոր նրանց, ովքեր ներդրումներ կանեն նախագծի զարգացման հեռանկարների տեսանկիւնից նշեց.

«Հելլ էքստրիմ Պարկ» նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչեանը լրագրողների հետ զրոյցում ասել է, որ մայիսի 4-ից սկսւում է դրամահաւաք աշխարհի ամենաերկար զիփլայն կառուցելու համար եւ տեւելու է 30 օր։ Տիգրան Չիբուխչեանը, ներկայացնելով նախագծի նպատակներն ու առանձնայատկութիւնները, նախագծի դերը ՀՀ զբօսաշրջութեան ոլորտի զարգացման հեռանկարների տեսանկիւնից նշել է որ. «Մենք այս տարի յոյս ունենք, որ կարողանանք կառուցել զիփլայնը եւ օգոստոս-սեպտեմբերին ներկայացնել մեր նոր նախագծերը, որ պատրաստւում ենք իրականացնել 2018 թւականին։ Մենք արդէն ունենք հինգ գիծ, գործում է ժայռամագլցման երեք ուղի, մեծ աշխատանքներ ենք կատարել ընդհանուր արշաւային ուղիների ուղղութեամբ։ Մենք հրաւիրում ենք էքստրիմի սիրահար բոլոր այն գործարարներին, ինչպէս նաեւ նրանց, ովքեր նոր են պատրաստւում իրենց բիզնեսը սկսել, էքստրեմալ սպորտաձեւերի եւ զբօսաշրջութեան մէջ՝ միանալ մեր նախագծին»։ 

Դրամահաւաքի շրջանակում նախատեսւում է հաւաքել 20 հազար ԱՄՆ դոլար, սակայն զիփլայն կառուցելու համար անհրաժեշտ է 200 հազար ԱՄՆ դոլար. նախորդ դրամահաւաքներից արդէն 100 հազար ԱՄՆ դոլար հաւաքւել է։ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութեան Զբօսաշրջութեան պետական կոմիտէի նախագահ Զարմինէ Զէյթունցեանը ողջունում է նմանատիպ նախաձեռնութիւնները եւ կարեւորում առաջարկ-պահանջարկի ճիշտ յարաբերակցութիւնը։ «Մենք որպէս Զբօսաշրջութեան կոմիտէ մեր կողմից անում ենք ամէն ինչ՝ երկրի նկատմամբ պահանջարկ ստեղծելու համար։ 

Երկրի ներսում հետաքրքիր առաջարկ, հետաքրքիր զբօսաշրջային վայրեր կարողանում են ստեղծել անհատ ձեռներեցները, ովքեր ունեն ստեղծագործ մօտեցում։ Որքանով ես տեղեակ եմ, Տիգրանն ու նրա ընտանիքը հէնց Ենոքաւանից են եւ երկար ժամանակ արտասահմանում ապրելուց յետոյ վերադարձել են  ու իրենց հայրենի գիւղն են զարգացրել ու զարգացնում։ Շատ յաճախ ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը կոչ է անում մեր հայրենակիցներին հետ վերադառնալ եւ այն գիւղերն ու համայնքները, որտեղ իրենք ծնւել եւ մեծացել են, ստեղծել զբօսաշրջութեան համար յարմար վայրեր»,- նշել է Զէյթունցեանը։ Նոր ու ամենաերկար զիփլայնը կունենայ 2680 մ երկարութիւն եւ 200-300 մ բարձրութիւն։ Զիփլայնով թռիչքը տեւելու է 3 րոպէ, որի ժամանակ հնարաւոր է զարգացնել առաւելագոյնը 120 կմ/ժ արագութիւն։ Այսօր Գինեսի ռեկորդների գրքում գրանցւած ամենաերկար զիփլայնը գտնւում է Պուերտօ Ռիկոյում, իսկ փաստացի ամենաերկարը՝ Մեքսիկայում՝ 2545 մ։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։