Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 04 Մայիսի 2017 11:50

Ռուսաստանը եւ Թուրքիան բանակցում են համատեղ զէնք արտադրելու շուրջ

Զէնքի արտահանմամբ զբաղւող ռուսական պետական կազմակերպութեան մարքեթինգի բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը յայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցութիւններ են անցկացւում թուրք-ռուսական համատեղ զէնք արտադրելու նախագծի շուրջ:

«alikonline.ir» - Զէնքի արտահանմամբ զբաղւող ռուսական պետական կազմակերպութեան մարքեթինգի բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը յայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցութիւններ են անցկացւում թուրք-ռուսական համատեղ զէնք արտադրելու նախագծի շուրջ: Այս մասին, ըստ «panorama.am»-ի՝ գրում է «Ermenihaber»-ը, յղում անելով թուրքական «Haberler»  լրատւական կայքին։

Թուրքական աղբիւրին Վլադիմիր Գոնչարովը յայտնել էր, որ Թուրքիայի պաշտպանութեան նախարարութիւնը հետաքրքրութիւն է ցուցաբերում ոչ միայն ռուսական արտադրութեան տարբեր հեռահարութեան ՀՕՊ համակարգերի, այլեւ մի շարք ուրիշ խոշոր տրամաչափի  զինատեսակների նկատմամբ:

Բացի այդ նրա խօսքերով` Թուրքիան եւ Ռուսաստանը ներկայումս քննարկում են ռազմական ոլորտում համագործակցութեան հեռանկարները:

Գոնչարովը տեղեկացրել է, որ զէնքի արտահանմամբ զբաղւող ռուսական պետական կազմակերպութիւնը  2016 թւականի վերջից սկսած թուրք գործընկերների հետ ակտիւ բանակցութիւնների մէջ է զէնք մատակարարելու հարցում:

Նշւում է, որ կազմակերպութիւնը հանդիսանում է մայիսի 9-12 Ստամբուլում  կայանալիք  «IDEF-2017» ռազմական ցուցահանդէսի կազմակերպիչը: Նախատեսւում է, որ միջացառմանը կը մասնակցեն Թուրքիայի կառավարութեան, Զինւած ուժերի եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։