Հա

Քաղաքական

Շաբաթ, 06 Մայիսի 2017 14:10

Պահպանողականները համոզիչ յաղթանակ են տարել Մեծ Բրիտանիայի տեղական ընտրութիւններում

Երէկ կայացած Մեծ Բրիտանիայի տարածաշրջանային ընտրութիւններում համոզիչ յաղթանակ է տարել երկրի ներկայիս վարչապետ Թերեզա Մէյի «Պահպանողական» կուսակցութիւնը:

«alikonline.ir» - Երէկ կայացած Մեծ Բրիտանիայի տարածաշրջանային ընտրութիւններում համոզիչ յաղթանակ է տարել երկրի ներկայիս վարչապետ Թերեզա Մէյի «Պահպանողական» կուսակցութիւնը: Ընդդիմադիր «Լէյբորիստական» կուսակցութիւնը զգալիօրէն զիջել է պահպանողականներին: Սակայն ընտրութիւններում գլխաւոր անյաջողակները դարձան «UKIP» ազգայնական կուսակցութեան պոպուլիստները, որոնք կորցրել են խմբակցութիւնները գրեթէ բոլոր տարածաշրջանային խորհրդարաններում, հաղորդում է «news.am»-ը:

Ձայների հաշւարկից յետոյ պահպանողականները մեծացրել են իրենց ներկայութիւնը ընդհանուր 558 մանդատով: Լէյբորիստները կորցրել են 320 աթոռ, լիբերալ դեմոկրատները`37, «UKIP»-ը` 115-ից 114-ը: Փրձագէտներն այս ընտրութիւնները դիտարկում են որպէս փորձ` յունիսի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։