Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 08 Մայիսի 2017 12:10

Հայոց Ցեղասպանութեան մասին առաջիններից մէկը բարձրաձայնած թուրքական «Բելգէ» հրատարակչութիւնը ենթարկւել է ոստիկանների գրոհին

«Բելգէ» հրատարակչութիւնն առաջիններից էր Թուրքիայում, որն անդրադարձել է Հայկական հարցին դեռեւս 1990-ականների սկզբին: «Բելգէ» հրատարակչութեանն են պատկանում «Յուշամատեան ապրիլի 24-ի», «Թուրքիայի վարած ուծացման եւ լեզւասպանութեան քաղաքականութիւնը», «Հայոց Ցեղասպանութիւն» եւ Հայկական հարցին նւիրւած տասնեակ այլ գրքեր:

«alikonline.ir» - Թուրքիայի ոստիկանութեան հատուկջոկատայինները երէկ երեկոյեան գրոհել են հեղինակաւոր «Բելգէ» հրատարակչութեան գրասենեակը եւ առգրաւել աւելի քան 2000 գիրք: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է թուրքական «Evrensel» պարբերականը:

Հրատարակչութեան հիմնադիր եւ տնօրէն, թուրք պատմաբան, Թուրքիայում մարդու իրաւունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն հաստատել է տեղեկութիւնը:

Նա նաեւ նշել է, որ գրքերի առգրաւման մասին դատական որոշում չի եղել, եւ ոստիկանների գործողութիւնն անօրինական է:

Թուրքական պարբերականն ընդգծում է, որ «Բելգէ» հրատարակչութիւնը, շուրջ 40 տարի չհրաժարւելով իր ընդդիմադիր հայեացքներից, գործել է Թուրքիայում եւ զբաղւել բազմաթիւ օտարալեզու պատմագիտական գրքերի թուրքերէն թարգմանութեամբ, ինչպթս նաեւ թուրքերէն հեղինակային գրքերի, որոնք լոյս են սփռել Թուրքիայի այլընտրանքային, պաշտօնական պատմագրութիւնից դուրս մնացած անցելի վրայ:

Հրատարակչութիւնը պարբերաբար ենթարկւել է յարձակումների եւ ժամանակ առ ժամանակ ստիպւած եղել դադարեցնել աշխատանքը:

«Բելգէ» հրատարակչութիւնն առաջիններից էր Թուրքիայում, որն անդրադարձել է Հայկական հարցին դեռեւս 1990-ականների սկզբին: «Բելգէ» հրատարակչութեանն են պատկանում «Յուշամատեան ապրիլի 24-ի», «Թուրքիայի վարած ուծացման եւ լեզւասպանութեան քաղաքականութիւնը», «Հայոց Ցեղասպանութիւն» եւ Հայկական հարցին նւիրւած տասնեակ այլ գրքեր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։