Հա

Քաղաքական

10/05/2017

Թուրքիայում մահապատժի վերականգնման քարոզարշաւը Գերմանիայի տարածքում չի թոյլատրւի

Թուրքիայում մահապատժի վերականգման համար հանրաքւէ անցկացնելու դէպքում, Գերմանիան թոյլ չի տայ իր տարածքում  իրականացնել դրա քարոզարշաւը։

«alikonline.ir» - Թուրքիայում մահապատժի վերականգման համար հանրաքւէ անցկացնելու դէպքում, Գերմանիան թոյլ չի տայ իր տարածքում  իրականացնել դրա քարոզարշաւը։ Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«ermenihaber»-ը, վկայակոչելով թուրքական «bursadabugun» լրատւական կայքը, գրում է, որ այդ մասին յայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը:

Ըստ Մերկէլի՝ քարոզարշաւ իրականացնելու մասին դիմում Անկարայից դեռ չեն ստացել, բայց եթէ անգամ ստանան, ապա Գերմանիան կտրականապէս կը մերժի: Նա ընդգծել է, որ պէտք է յստակ սահմանել, որ նման թեմաների քննարկումը Գերմանիայի տարածքում հնարաւոր բան չի:

Աւելի վաղ Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտօնական ներակայացուցիչ Շտեֆան Զայբերթն այս թեմայի վերաբերեալ ասել էր. «Քաղաքականապէս չի կարելի պատկերացնել, որ մենք կը համաձայնենք Գերմանիայում քւէարկութիւն անցկացնել այն բաների վերաբերեալ, որոնք ակնյայտօրէն հակասում են մեր դաւանած սկզբունքներին, հետեւած օրէնքնրին ու եւրոպական արժէքներին»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։