Հա

Քաղաքական

13/05/2017

Հիւսիսային Կորէան պատրաստ է երկխօսութիւն սկսել ԱՄՆ-ի հետ

«Մենք երկխօսութիւն կը սկսենք, եթէ բարենպաստ պայմաններ լինեն»,- նշել է Հիւսիսային Կորէայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների գծով ղեկավարը:

«alikonline.ir» - Բարձրաստիճան հիւսիսկորէացի դիւանագէտ Չո Սոն Հոյը, որը զբաղւում է Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնների հարցերով, լրատւամիջոցներին յայտնել է, որ պաշտօնական Փհենեանը պատրաստ է երկխօսութիւն սկսել Վաշինգտոնի հետ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Reuters»-ի փոխանցմամբ՝ դիւանագէտն ընդգծել է, որ իրենք երկխօսութիւնը կը սկսեն միայն բարենպաստ պայմանների ստեղծման դէպքում:

«Մենք երկխօսութիւն կը սկսենք, եթէ բարենպաստ պայմաններ լինեն»,- նշել է Հիւսիսային Կորէայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների գծով ղեկավարը:

Պաշտօնեան նաև չի բացառել, որ Փհենեանը կարող է բանակցութիւններ սկսել Հարաւային Կորէայի նորընտիր նախագահի վարչակազմի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։