Ելիսէյեան պալատում տեղի է ունեցել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուէլ Մակրոնի երդմնակալութեան հանդիսաւոր արարողութիւնը:
«alikonline.ir» - Ելիսէյեան պալատում տեղի է ունեցել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուէլ Մակրոնի երդմնակալութեան հանդիսաւոր արարողութիւնը: Տեղեկացնում է «tert.am»-ը:
39-ամեայ եւրոպամետ Մակրոնը, որը Նապոլեոնի ժամանակներից ի վեր Ֆրանսիայի ամենաերիտասարդ ղեկավարն է, նախագահական նստավայրում հանդիպել է նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին ու նրան հանդիսաւոր ճանապարհել պալատից:
Նշւում է, որ 1.5 ժամ տեւած զրոյցի ժամանակ Օլանդը Մակրոնին է փոխանցել Ֆրանսիայի միջուկային զինանոցի ծածկագրերն ու գաղտնաբառերը:
«The Telegraph»-ը մանրամասնում է, որ երդմնակալութիւնից յետոյ Մակրոնը կհանդիպի Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Պաշտօնը ստանձնելուց անմիջապէս յետոյ նորընտիր նախագահը կը յայտարարի նոր վարչապետի անունը:
Յայտնի է նաեւ, որ Մակրոնն առաջին արտասահմանեան այցը կը կատարի Գերմանիա: