Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017 10:50

Էրդողան. «Թուրքիան երբեք չի ընդունի ԱՄՆ-ի եւ Սիրիայի քրդերի համագործակցութիւնը»

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ Թուրքիան երբեք չի ընդունի ԱՄՆ-ի եւ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանութեան ջոկատների (YPG) համագործակցութիւնը:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ Թուրքիան երբեք չի ընդունի ԱՄՆ-ի եւ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանութեան ջոկատների (YPG) համագործակցութիւնը: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝  գրում է թուրքական «Hürriyet» պարբերականը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից յետոյ Էրդողանը եւս մէկ անգամ շեշտել է, որ քրդական այդ ջոկատներն «ահաբեկչական են եւ սպառնալիք են Թուրքիայի անվտանգութեանը»։

«Մերձաւոր Արևելքում ահաբեկչական խմբաւորումների համար տեղ չկայ»,- ասել է Էրդողանն ու յաւելել, որ անկախ ԱՄՆ-ի ունեցած դիրքորոշումից՝ Թուրքիան շարունակելու է պայքարել «YPG»-ի դէմ։

Յիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանութեան ջոկատներին (YPG) զէնք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցութեան է արժանացել Թուրքիայում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։