Հա

Քաղաքական

17/05/2017

ԱՄՆ-ում ոստիկանները մահակներով են հեռացրել ցուցարարներին հարւածող՝ Էրդողանի թիկնապահներին

Ամերիկացի ոստիկանները դժւարութեամբ են հեռացրել ցուցարարներին ձեռքի եւ ոտքի հարւածներ հասցրած թիկնապահներին: Ոստիկանները ստիպւած են եղել կիրառել անգամ մահակներ:

«alikonline.ir» - Տեղեկացրել ենք, որ ԱՄՆ-ում մի խումբ էրդողանամէտ ցուցարարներ յարձակւել են Էրդողանի այցի դէմ բողոքի խաղաղ ցոյց անցկացնող հայերի, քրդերի եւ եզդիների վրայ:

Ինչպէս փոխանցում է «yerkir.am»-ը՝«Demokrathaber»-ին յղումով,  ծեծկռտուքին մասնակցել են նաեւ Էրդողանի թիկնապահները:

«Ազատութիւն Դեմիրթաշին» գրութեամբ պաստառներ պարզած ցուցարարները յարձակման են ենթարկւել, որին մասնակցել են նաեւ Էրդողանի թիկնապահները: Ամերիկացի ոստիկանները դժւարութեամբ են հեռացրել ցուցարարներին ձեռքի եւ ոտքի հարւածներ հասցրած թիկնապահներին: Ոստիկանները ստիպւած են եղել կիրառել անգամ մահակներ:

«Demokrathaber»-ը ուշադրութեան է արժանացրել նաեւ այն, որ ԱՄՆ-ը դէպքի կապակցութեամբ դեռեւս ոչ մի յայտարարութիւն չի արել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։