Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 18 Մայիսի 2017 11:20

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ խանգարել Իրանին նաւթի արտահանման հարցում

Թրամփը պաշտօնական ծանուցագիր է ուղարկել պետքարտուղարին, ինչպէս նաեւ՝ ֆինանսների ու էներգետիկայի նախարարներին, որում նշել է, որ  ԱՄՆ-ն առաջւայ պէս կարիք չի զգում սեփական շուկայի համար նաւթ ներկրել Իրանից: Այդուհանդերձ՝ Թրամփն ընդգծել է, որ ներկայում Միացեալ Նահանգները որեւէ ջանք չի գործադրում Իրանի կողմից վաճառւող նաւթի ծաւալները կրճատելու համար:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ խանգարել Իրանին նաւթի արտահանման հարցում: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ գրում է «ria.ru»-ն:

Թրամփը պաշտօնական ծանուցագիր է ուղարկել պետքարտուղարին, ինչպէս նաեւ՝ ֆինանսների ու էներգետիկայի նախարարներին, որում նշել է, որ ԱՄՆ-ն առաջւայ պէս կարիք չի զգում սեփական շուկայի համար նաւթ ներկրել Իրանից: Այդուհանդերձ՝ Թրամփն ընդգծել է, որ ներկայում Միացեալ Նահանգները որեւէ ջանք չի գործադրում Իրանի կողմից վաճառւող նաւթի ծաւալները կրճատելու համար:

Աղբիւրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ի նախագահն այսպիսի ծանուցագրեր է ուղարկում 2012 թւականից սկսած:

Յիշեցնենք, որ 2015 թւականի յուլիսի 14-ին Իրանն ու միջնորդ «վեցեակ»-ը պատմական համաձայնագիր են կնքել Թեհրանի վիճահարոյց միջուկային ծրագրի շուրջ: Փաստաթղթի շրջանակում ընդունւել է համատեղ գործողութիւնների համապարփակ ծրագիր, որը ենթադրում է աւելի վաղ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի եւ Եւրոպական միութեան կողմից Իրանի դէմ սահմանւած տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցների չեղարկում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։