Հա

Քաղաքական

18/05/2017

Թուրքիայում պահանջում են դադարեցնել Կարօ Փայլանի պատգամաւորական անձեռնմխելիութիւնը

Ըստ «Ակօս»-ի՝  խորհրդարան է ներկայացւել նշեալ կուսակցութիւններին անդամակցող 10 պատգամաւորի մասին համապատասխան պահանջագիրը: Վերոնշեալ պատգամաւորների թւում են ԺԴԿ-ի հայ պատգամաւոր Կարո Փայլանը, ինչպէս նաեւ՝ Մերալ Դանըշ Բեշթաշը, Մահմութ Թողրուլը, Ֆերհաթ Էնջիւն, Այշէ Աջար Բաշարանը, իսկ ԺՀԿ-ի պատգամաւորների թւում են Օզգիւր Օզէլը, Ֆիքրի Սաղլարնը, Էլիֆ Դողան Թուրքմէնը,  Բարըշ Եարքադաշը:

«alikonline.ir» - Թուրքիայում դատական մարմինները պահանջում են դադարեցնել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (ԺՀԿ) եւ քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ)կուսակցութիւնների մի շարք պատգամաւորների անձեռնմխելիութիւնը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ըստ «Ակօս»-ի՝  խորհրդարան է ներկայացւել նշեալ կուսակցութիւններին անդամակցող 10 պատգամաւորի մասին համապատասխան պահանջագիրը: Վերոնշեալ պատգամաւորների թւում են ԺԴԿ-ի հայ պատգամաւոր Կարո Փայլանը, ինչպէս նաեւ՝ Մերալ Դանըշ Բեշթաշը, Մահմութ Թողրուլը, Ֆերհաթ Էնջիւն, Այշէ Աջար Բաշարանը, իսկ ԺՀԿ-ի պատգամաւորների թւում են Օզգիւր Օզէլը, Ֆիքրի Սաղլարնը, Էլիֆ Դողան Թուրքմէնը,  Բարըշ Եարքադաշը:

«Ակօս»-ը յիշեցնում է, որ նախորդ շաբաթ խորհրդարան էր ներկայացւել վերոնշեալ կուսակցութիւնների եւս 51 պատգամաւորի անձեռնմխելիութեան դադարեցման պահանջ:

Պատգամաւորների անձեռնմխելիութեան դադարեցումը նախատեսող օրէնսդրական փոփոխութիւնը խորհրդարանի օրակարգ էր բերւել իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան առաջարկով: Քւէարկութեան արդիւնքում առաջարկն ընդունւել էր 376 կողմ, 140 դէմ եւ 5 ձեռնպահ ձայնով:

Յիշեցնենք, որ այս պահին Թուրքիայում բանտարկւած է 10 պատգամաւոր, որոնց թւում՝ ԺԴԿ կուսակցութեան համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը եւ Ֆիգէն Իւքսեքդաղը: Ֆիգէն Իւքսեքդաղի եւ Դիարբեքիրից պատգամաւոր Նուրսէլ Այդողանի պատգամաւորական լիազօրութօւններն արդէն դադարեցւել են:

կապւած լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։