Հա

Քաղաքական

25/05/2017 - 11:10

Հռոմի պապը Թրամփին խնդրել է խաղաղարար լինել

Թրամփի եւ պոնտիֆիկոսի հանդիպումն անցել է սառը մթնոլորտում: Յայտնի է, որ Հռոմի պապն ԱՄՆ-ի նախագահին նւիրել է խաղաղութիւնը խորհրդանշող ձիթենու ծառի քանդակ ու խնդրել նրան խաղաղարար լինել:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երէկ Վատիկանում հանդիպել է իր ամենայայտնի քննադատներից մէկին՝ կաթոլիկների հոգեւոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապին: Ինչպէս փոխանցում է «tert.am»-ը՝ «Reuters» գործակալութիւնը հրապարակել է, հանդիպման հետ կապւած որոշ մանրամսնութիւններ՝ նշելով, որ այն տեւել է աւելի քան 1 ժամ:

Աղբիւրը նշում է, որ Թրամփի եւ պոնտիֆիկոսի հանդիպումն անցել է սառը մթնոլորտում: Յայտնի է, որ Հռոմի պապն ԱՄՆ-ի նախագահին նւիրել է խաղաղութիւնը խորհրդանշող ձիթենու ծառի քանդակ ու խնդրել նրան խաղաղարար լինել: Ի պատասխան դրա՝ 70-ամեայ ղեկավարը Պապին նւիրել է յայտնի իրաւապաշտպան Մարթին Լիւթեր Քինգի նամակների հաւաքածուն, ինչպէս նաեւ խօսք է տւել չմոռանալ պոնտիֆիկոսից ստացած խրատները:

«Reuters»-ը նշում է, որ Թրամփը եւ պոնտիֆիկոսը քննարկել են ներգաղթեալների եւ փախստականների, կլիմայական փոփոխութիւնների, ինչպէս նաեւ գլոբալ ահաբեկչութեան դէմ պայքարի հարցերը:

Յայտնի է, որ աւելի վաղ Հռոմի պապն ասել էր, որ հանդիպման ժամանակ չի պատրաստւում ԱՄՆ-ի նախագահի համար քարոզ կարդալ այն հարցերի շուրջ, որոնցում իրենք համակարծիք չեն:

«Նախեւառաջ ես պէտք է լսեմ նրա տեսակէտը, յետոյ նոր յայտնեմ իր կարծիքը»,-նշել էր Պապը:

Հիշեցնենք, որ աւելի վաղ Հռոմի պապը քննադատել էր Թրամփին՝ Մեքսիկայի հետ սահմանին վիճահարոյց պատ կառուցելու մտադրութեան համար:

«Մարդը, որը մտածում է ոչ թէ կամուրջների, այլ պատերի կառուցման մասին, քրիստոնեայ չէ»,-ասել էր կաթոլիկների հոգեւոր առաջնորդը: Մինչդեռ Թրամփն ասել էր, որ Պապի կողմից ամօթալի քայլ է իր հաւատացեալ լինելը կասկածի տակ առնելը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։