Հա

Քաղաքական

29/05/2017 - 11:20

Հիւսիսային Կորէան 2 շաբաթւայ ընթացքում 3-րդ բալիստիկ հրթիռն է արձակել

Հիւսիսային Կորէան մայիսի 29-ի առաւօտեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել:

«alikonline.ir» - Հիւսիսային Կորէան մայիսի 29-ի առաւօտեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «ria.ru»-ն՝ մանրամասնելով, որ սա անցած 2 շաբաթւայ ընթացքում բալիստիկ հրթիռի արձակման 3-րդ փորձն է:

Յայտնի է, որ հրթիռի արձակումը տեղի է ունեցել երկրի արեւելեան ափից: Ըստ ամերիկեան եւ ճապոնական աղբիւրների` հրթիռի թռիչքը տեւել է 6 րոպէ: Անցնելով 450 կմ.՝ այն ընկել է Ճապոնական ծովը: Յայտնի է, որ հրթիռն օդում հասել է 100 կմ. բարձրութեան:

Ենթադրւում է, որ արձակւած հրթիռը եղել է «Սկադ» տեսակի եւ ունեցել է գործողութեան միջին շառաւիղ:

Յայտնի է, որ Ճապոնիայի եւ Հարաւային Կորէայի իշխանութիւնները դատապարտել են հիւսիսկորէական կողմի հերթական սադրանքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։