Հա

Քաղաքական

29/05/2017

Թրամփը պաշտպանել է իր փեսային

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է իր փեսայ Ջարէդ Քուշնէրին: Այս կապակցութեամբ, «The New York Times» պարբերականին յղւած հաղորդագրութիւնում նշւած է, թէ ԱՄՆ-ի նախագահն ամբողջովին վստահում է Ջարէդ Քուշնէրին եւ բարձր է գնահատում նրա ծաւալած գործունէութիւնը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է իր փեսայ Ջարէդ Քուշնէրին: Այս կապակցութեամբ, «The New York Times» պարբերականին յղւած հաղորդագրութիւնում նշւած է, թէ ԱՄՆ-ի նախագահն ամբողջովին վստահում է Ջարէդ Քուշնէրին եւ բարձր է գնահատում նրա ծաւալած գործունէութիւնը: Տղեկացնում է «BBC»-ն:

«Ջարէդը մեծ ծառայութիւն է մատուցում երկրին եւ ես ամբողջովին վստահում եմ նրան»,- ասւած է Թրամփի հաղորդագրութեան մէջ:

Ըստ նրա՝ իր փեսան ակտիւ գործունէութիւն է ծաւալում այնպիսի նախագծերում, որոնք կանխում են ԱՄՆ-ի պետբիւջէից միլիարդաւոր դոլարների անտեղի վատնումը:

Դոնալդ Թրամփի տարածած հաղորդագրութեան մէջ, սակայն, որեւէ ուղղակի ակնարկ չկայ ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպանի հետ գաղտնի կապերի մասին Ջարէդ Քուշնէրին հասցէագրւած մեղադրանքներին:

Նշենք, որ մամուլում տեղեկատւութիւն էր տարածւել այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահի փեսայ եւ խորհրդական Ջարէդ Քուշնէրը թաքցրել է 2016 թւականին Դոնալդ Թրամփի նախագահական ընտրարշաւի ժամանակ եւ դրանից յետոյ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգէյ Կիսլեակի հետ առնւազն երեք շփման փաստը:

Աւելի վաղ ամերիկեան լրատւամիջոցները յայտնել էին, որ Հետախուզութիւնների դաշնային բիւրօն (FBI) «Ռուսաստանի հետ կապերի» գործով ստուգում է Քուշնէրի յարաբերութիւնները: Ամերիկացի պաշտօնեաների խօսքով՝ քննիչները կարծում են, որ Քուշնէրը հետաքննութեանը վերաբերող զգալի տեղեկութիւններ ունի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։