Հա

Քաղաքական

31/05/2017 - 14:10

Քաբուլում զոհերի թիւն հասել է 80-ի

Այսօր՝ առաւօտեան, Քբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան զոհերի թիւն աւելանում է:

Ինչպէս տեղեկացնում է «BBC»-ն՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահութեան նախարարութեան հրապարակած վերջին տւեալները պայթիւնի հետեւանքով զոհւածների թիւն հասել է 80-ի, իսկ վիրաւորներինը՝ 350-ի:

«alikonline.ir» - Այսօր՝ առաւօտեան, Քբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան զոհերի թիւն աւելանում է:

Ինչպէս տեղեկացնում է «BBC»-ն՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահութեան նախարարութեան հրապարակած վերջին տւեալները պայթիւնի հետեւանքով զոհւածների թիւն հասել է 80-ի, իսկ վիրաւորներինը՝ 350-ի: Զոհերի թւում կան զինւորականներ, վարչական աշխատողներ եւ շարքային աշխատողներ:

Ահաբեկչութեան կապակցութեամբ «Թալիբան» շարժումն հանդէս է եկել յայտարարութեամբ՝ հերքելով իր մասնակցութիւնը դրա մէջ: Թալիբները դատապարտել են այդ գործողութիւնը:

Յիշեցնենք, որ այսօր, տեղական ժամանակով՝ ժամը 08:30-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հզօր պայթիւն է որոտացել: Պայթիւնը տեղի է ունեցել նախագահական պալատից եւ օտարերկրեայ դեսպանատներից ոչ հեռու՝ Գերմանիայի դեսպանատան մօտ: Բազմաթիւ շէնքեր են վնասւել:

Պայթիւնն այնքան հզօր է եղել, որ դրա տեղում 7 մետրանոց հսկայ փոս է առաջացել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։