Հա

Քաղաքական

31/05/2017 - 14:20

ԵԽ-ն քննում է Ադրբեջանից ԵԽԽՎ անդամների կաշառք ստանալու վերաբերեալ տւեալները

Եւրոպայի խորհուրդը սկսել է քննութիւն իրականացրել: Կասկածներ կան, որ ԵԽԽՎ-ի որոշ անդամներ կատարում են Ադրբեջանի իշխանութիւնների ցուցումները:

«alikonline.ir» - Եւրոպայի խորհուրդը սկսել է քննութիւն իրականացրել: Կասկածներ կան, որ ԵԽԽՎ-ի որոշ անդամներ կատարում են Ադրբեջանի իշխանութիւնների ցուցումները: Տեղեկացնում է «panorama.am»-ը՝ վկայակոչելով «BBC»-ի ռուսական ծառայութեանը:

Իրաւապաշտպանութեան գործում մասնագիտացւած երեք դատարաւորները պէտք է ստուգեն այն հաստատումները, ըստ որոնց ԵԽԽՎ-ի անդամները ադրբեջանական իշխանութիւններից կաշառք են ստացել:

Աղբիւրը նշում է, կասկածներ կան, որ Ադրբեջանը վեհաժողովի որոշման կայացման գործում ազդեցութիւն է ունեցել 2013-ին: Այդ ժամանակ էր, որ մերժւեց Ադրբեջանում մարդու իրաւունքների խախտումների ու անազատութեան մէջ գտնւողների վերաբերեալ զեկոյցը, որի հեղինակը գերմանացի պատգամաւոր Քրիստոֆ Շտրասէրն էր:

Կասկածների համաձայն՝ ԵԽԽՎ-ի անդամներից մէկին վճարւել է աւելի քան 2.5 մլն. դոլար, որպէսզի զեկոյցը չանցնի:

Սպասւում է, որ քննութեան արդիւնքները կը հրապարկւեն այս տարւայ վերջին:

Յարակից լուրեր

  • ԵԽԽՎ-ն մտահոգութիւն է յայտնել Փաշինեանի կոչի հետ կապւած
    ԵԽԽՎ-ն մտահոգութիւն է յայտնել Փաշինեանի կոչի հետ կապւած

    Քաղաքականապէս շահագրգիռ անձինք  պէտք է զերծ մնան այնպիսի գործողութիւններից եւ յայտարարութիւններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպէս ճնշման գործադրում ընկալւել: Այդ մասին ասել են  ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Իւլեա Լովոչկինան եւ Անդրէյ Շիրցելը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` դատարանի մուտքերը արգելափակելու մասին կոչին:

  • Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանն ուղերձ է յղել Հենրիխ Մխիթարեանին
    Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանն ուղերձ է յղել Հենրիխ Մխիթարեանին

    Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադէն վստահեցրել է, որ անձամբ է երաշխաւորում Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի անվտանգութիւնը մայիսի 29-ին Բաքւում կայանալիք Եւրոպա լիգայի խաղարկութեան «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպման ժամանակ:

  • Բաքուն կրկին զօրավարժութիւններ է անցկացնում. ի՞նչ սցենարով է առաջնորդւում հակառակորդը
    Բաքուն կրկին զօրավարժութիւններ է անցկացնում. ի՞նչ սցենարով է առաջնորդւում հակառակորդը

    Ադրբեջանը կանցկացնի հերթական զօրավարժութիւնները, այս տարի հաշւով արդէն երրորդը։ Առաջին անգամ զօրավարժութիւններն անցկացւեցին մարտին, մայիսի սկզբին տեղի ունեցան Թուրքիայի հետ համատեղ մարզումները: Այժմ Բաքուն յայտարարեց նոր զօրավարժութիւնների մասին, որոնք կը կայանան մայիսի 20-24-ը։

  • Հայկական 6000 դրօշ Բաքւում. տեսարժան կը լինի, բայց ինչո՞ւ է լռում ՀՖՖ-ն
    Հայկական 6000 դրօշ Բաքւում. տեսարժան կը լինի, բայց ինչո՞ւ է լռում ՀՖՖ-ն

    Բաքւում մայիսի 29-ին կայանալիք Եւրոպայի Լիգայի եզրափակչի մասին ով չի ալարել գրել է։ Իհարկէ, եզրափակչի մասին չէ, այլ դրա հետ կապւած խնդրի։ Բանն այն է, որ ծագմամբ հայերի, այդ թւում` «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարեանի մուտքն Ադրբեջան արգելւած է։

  • Բաքւի մանրակրկիտ մօտեցումը «Արեւելեան գործընկերութեանը». ի՞նչ շահեց Արցախը
    Բաքւի մանրակրկիտ մօտեցումը «Արեւելեան գործընկերութեանը». ի՞նչ շահեց Արցախը

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան Միջազգային հետազօտութիւնների ինստիտուտի Եւրոատլանտեան անվտանգութեան կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգէյ Մարկեդոնովը յատուկ «Sputnik» Արմենիայի համար վերլուծել է «Արեւելեան գործընկերութեան» 10-ամեակին նւիրւած միջոցառումների ժամանակ տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդիւնքները։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։