Հա

Քաղաքական

31/05/2017 - 14:40

Կալիֆորնիայի Վեհաժողովի յանձնաժողովը հաւանութեան է արժանացրել Թուրքիայի դէմ պատժամիջոցների մասին օրէնքը

Կալիֆորնիայի Վեհաժողովի յատկացումների յանձնաժողովը հաւանութեան է արժանացրել օրէնքը, որը Կալիֆորնիական կենսաթոշակային կազմակերպութիւններին արգելում է ներդրումներ անել Թուրքիայի կառավարութեան հետ կապ ունեցող ընկերութիւններում:

«alikonline.ir» - Կալիֆորնիայի Վեհաժողովի յատկացումների յանձնաժողովը հաւանութեան է արժանացրել օրէնքը, որը Կալիֆորնիական կենսաթոշակային կազմակերպութիւններին արգելում է ներդրումներ անել Թուրքիայի կառավարութեան հետ կապ ունեցող ընկերութիւններում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Կենսաթոշակային կազմակերպութիւնները պէտք է Թուրքիայի դէմ պատժամիջոցներ սահմանող դաշնային օրէնքի ընդունումից յետոյ վեց ամսւայ ընթացքում չեղարկեն վերը նշւած ցանկացած ներդրում:

Վեհաժողովի անդամ Ադրին Նազարեանը շնորհակալութիւն է յայտնել գործընկերներին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում արդարութեան համար իր պայքարին սատարելու համար:

«Եթէ Թուրքիան շարունակի ֆինանսաւորել նրանց, ովքեր ժխտում են Հայոց Ցեղասպանութիւնը, նրանք ֆինանսական պատժի կը ենթարկւեն»,- յայտարարել է Նազարեանը:

Յանձնաժողովի կողմից հաւանութեան արժանանալուց յետոյ օրէնքը քննարկւելու եւ քւէարկութեան է դրւելու Կալիֆորնիայի Վեհաժողովում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։