Հա

Քաղաքական

Ուրբաթ, 02 Յունիսի 2017 08:40

Թրամփը յայտարարեց Փարիզեան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

Ելոյթ ունենալով Սպիտակ տանը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է Կլիմայական փոփոխութիւնների վերաբերեալ փարիզեան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին:

«alikonline.ir» - Ելոյթ ունենալով Սպիտակ տանը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է Կլիմայական փոփոխութիւնների վերաբերեալ փարիզեան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին: Այս մասին տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

Թրամփի որոշումը հետեւել է նախօրէին Սիցիլիայում կայացած «Մեծ եօթնեակ»-ի գագաթնաժողովում այս կապակցութեամբ կոնսենսուսի չկայացմանը:

Սպիտակ տանն իր ելոյթում Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է 2.7 մլն. աշխատատեղ կորցնել 2025 թւականին, եթէ կատարի 2015 թւականին կնքւած համաձայնագրի պայմանները:

Յիշեցնենք, որ Կլիմայական փոփոխութիւնների վերաբերեալ փարիզեան համաձայնագիրը կնքւել է 2015 թւականի դեկտեմբերի 12-ին, որի 195 մասնակից պետութիւնները պայմանաւորւել են թոյլ չտալ 2100 թւականին մոլորակի վրայ միջին ջերմաստիճանի բարձրացումն աւելի քան 2 աստիճանով:  

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։