Հա

Քաղաքական

Ուրբաթ, 02 Յունիսի 2017 09:20

ԱՄՆ-ն կարող է չեղարկել Թուրքիային 1.2 մլն. դոլարի զէնքի վաճառքը Էրդողանի թիկնապահների իրականացրած ջարդից յետոյ

ԱՄՆ-ն կարող է չեղարկել Թուրքիային 1.2 մլն. դոլարի զէնքի վաճառքը Էրդողանի թիկնապահների իրականացրած ջարդից յետոյ:

«alikonline.ir» - Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ թուրք նախագահի թիկնազօրի անդամների իրականացրած յարձակումից մէկ օր առաջ ԱՄՆ-ի պետդեպը Կոնգրեսին տեղեկացրել էր Թուրքիային 1.2 մլն. դոլար արժողութեամբ կիսաաւտոմատ ատրճանակ վաճառելու մտադրութեան մասին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս հաղորդում է «The New York Times»-ը՝ միջադէպից երկու շաբաթ անց` ամերիկացի օրէնսդիրների շրջանում բարձրացած բարկութեան ալիքին եւ Պետդեպի կողմից իրականացւող հետաքննութեանը զուգահեռ, զէնքի վաճառքի գործարքի ապագան հարցականի տակ է:

Հետաքննութեան արդիւնքում Էրդողանի թիկնապահներից ոմանք կարող են քրէական պատասխանատւութեան ենթարկւել:

Թէեւ Պետդեպը Կոնգրեսին չի յայտնել` ցանկանո՞ւմ է արդեօք հրաժարւել վաճառքի արտօնագրից, օրէնսդիրներից առնւազն մէկը դէմ է գործարքի կնքմանը, ինչը կարող է հանգեցնել դրա չեղարկմանը:

Յիշեցնենք, որ թուրքական անվտանգութեան ուժերը խաղաղ ցուցարարների վրայ յարձակում էին իրականացրել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանութեան առաջ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։