Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 05 Յունիսի 2017 11:10

Ընտրութիւնները Մեծ Բրիտանիայում կանցկացւեն յունիսի 8-ին՝ չնայած ահաբեկչութիւններին

Չնայած ահաբեկչութիւններին՝ ընտրութիւնները Մեծ Բրիտանիայում կը կայանան յունիսի 8-ին, ինչպէս նախատեսւած էր: Այդ մասին յայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Սադիղ Խանը:

«alikonline.ir» - Չնայած ահաբեկչութիւններին՝ ընտրութիւնները Մեծ Բրիտանիայում կը կայանան յունիսի 8-ին, ինչպէս նախատեսւած էր: Այդ մասին յայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Սադիղ Խանը: Յայտնում է «tert.am»-ն:

«Ընտրութիւնները կը կայանան հինգշաբթի, ես քւէարկելու եմ հինգշաբթի»,- յայտարարել է Խանը:

Քաղաքապետը նշել է, որ տեղի ունեցած վերջին իրադարձութիւնների ֆոնին յատկապէս կարեւոր է, որ երկրի քաղաքացիները պահպանեն ժողովրդավարական արժէքները, որոնց սպառնում են ահաբեկիչները:

Յիշեցնեք, որ նախօրէին տեղի ունեցած ահաբեկչութեան հետեւանքով զոհւել է 7 մարդ, վիրաւորւել է աւելի քան 40 մարդ:

Միաժամանակ, վերջին սոցհարցումները ցոյց են տալիս, որ յունիսի 8-ի ընտրութիւններից յետոյ պահպանողականները կարող են խորհրդարանում 18 տեղ կորցնել: Հաղորդում է «The Independent» պարբերականը:

«Վարչապետ Թերեզա Մէյը կարող է 308 տեղ ստանալ խորհրդարանում, ինչը 18-ով պակաս է մեծամասնութիւնից (326 տեղ 650-ից)»,- յայտնում է բրիտանական լրատւամիջոցը:

Փոխարէնը, հարցումները վկայում են լէյբորիստական կուսակցութեան հեղինակութեան բարձրացման մասին: Ըստ վերջին հարցման՝ նրանք կը կարողանան ընտրութիւններում 261 տեղ ստանալ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։