Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 05 Յունիսի 2017 11:20

Սկանդալ արաբական աշխարհում. Արաբական չորս երկիր խզել են յարաբերութիւնները Կատարի հետ

Արաբական աշխարհի քաղաքական կեանքը ցնցւած է դիւանագիտական սկանդալից: Սաուդական Արաբիան, Բահրէյնը, Եգիպտոսն ու Արաբական Միացեալ Էմիրութիւնները խզել են իրենց դիւանագիտական յարաբերութիւնները Կատարի հետ:

«alikonline.ir» - Արաբական աշխարհի քաղաքական կեանքը ցնցւած է դիւանագիտական սկանդալից:

Ինչպէս հաղորդում են միջազգային լրատւամիջոցները՝ Սաուդական Արաբիան, Բահրէյնը, Եգիպտոսն ու Արաբական Միացեալ Էմիրութիւնները խզել են իրենց դիւանագիտական յարաբերութիւնները Կատարի հետ, եւ փակել են իրենց ցամաքային, օդային եւ ծովային տարածքներն այդ երկրի վրայ:

Պատճառը, ըստ նրանց՝ Դոհայի կողմից ահաբեկչական խմբաւորումների հովանաւորումն ու տարածաշրջանն ապակայունացնելու փորձերն են:

Արաբական աշխարհում տարաձայնութիւններն ի յայտ եկան այն բանից յետոյ, երբ կատարական ԶԼՄ-ները հրապարակեցին Կատարի Էմիրի խօսքերը, որոնք ուրւագծում էին այդ երկրի արտաքին քաղաքականութեան ընդհանուր գծերը, որոնք կտրուկ հակասում էին Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի որդեգրած տարածաշրջանային քաղաքականութեան հետ:

Յիշեցնենք, որ Կատարը համարւում է այդ խորհրդի անդամներից մէկը:

Իր խօսքերում Կատարի միապետն Իրանին համարել էր տարածաշրջանի եւ իսլամական աշխարհի ամենազդեցիկ եւ հզօր խաղացողներից մէկը, որի հետ առճակատումը չի բխում ոչ ոքու շահերից: Նա նշել էր, որ իր երկիրը միաժամանակ թէ՛ Իրանի եւ թէ՛ ԱՄՆ-ի հետ պահպանելու է սերտ յարաբերութիւններ: Կատարի էմիրը լիբանանեան «Հեզբօլլահ»-ին համարել էր դիմադրողական շարժում:

Բարձրացւած սկանդալից յետոյ, պաշտօնական Դոհան փորձել էր շտկել իրավիճակը՝ հերքելով երկրի միապետին վերագրւող խօսքերը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։