Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 05 Յունիսի 2017 16:10

Եւս 2 երկիր խզել են դիւանագիտական կապը Կատարի հետ

Եմէնի եւ Լիբիայի իշխանութիւնները միացել են Սաուդական Արաբիային, Եգիպտոսին, Արաբական Միացեալ Էմիրութիւններին ու Բահրէյնին՝ Կատարի հետ դիւանագիտական կապերը խզելու հարցում:

«alikonline.ir» - Եմէնի իշխանութիւնները միացել են Սաուդական Արաբիային, Եգիպտոսին, Արաբական Միացեալ Էմիրութիւններին ու Բահրէյնին՝ Կատարի հետ դիւանագիտական կապերը խզելու հարցում: Յայտնում է «tert.am»-ը՝ «Reuters»-ին յղումով:

Բացի այդ, երկրի կառավարութիւնն աջակցութիւն է յայտնել Սաուդական Արաբիայի գլխաւորած կոալիցիայի՝ Կատարի մասնակցութիւնը Եմէնում անցկացւող ռազմական գործողութեանը դադարեցնելու վերաբերեալ որոշմանը:

Լիբիայի անցումային կառավարութիւնը եւս խզել է դիւանագիտական կապերը Կատարի հետ:

«Կատարը 2012 թւականից ի վեր «Մուսուլման եղբայրներ» շարժման լիբիական մասնաճիւղի եւ այլ իսլամիստական խմբաւորումների զէնքի մատակարարման հիմնական աղբիւրն է ու վտանգ է ներկայացնում արաբական աշխարհի ազգային անվտանգութեանը»,- յայտարարել է Լիբիայի անցումային կառավարութեան արտգործնախարար Մուհամմեդ ալ Դայիրին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։