Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 05 Յունիսի 2017 16:30

Ռեքս Թիլերսոնն ու Սերգէյ Լաւրովը մեկնաբանել են Կատարի շուրջ ծաւալւած դիւանագիտական սկանդալը

ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները մեկնաբանել են Կատարի շուրջ ստեղծւած դիւանագիտական սկանդալը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները մեկնաբանել են Կատարի շուրջ ստեղծւած դիւանագիտական սկանդալը: Այս մասին տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, մեկնաբանելով դիւանագիտական ճգնաժամը, արաբական աշխարհի պետութիւններին միասնութեան կոչ է արել:

«Մենք կոչ ենք անում կողմերին նստել բանակցային սեղանի շուրջ ու վերացնել առկայ տարաձայնութիւնները»,- ասել է պաշտօնեան՝ ընդգծելով, որ խնդիրների լուծման համար կարեւոր է, որպէսզի Պարսից ծոցի երկրների համագործակցութեան խորհուրդը շարունակի միասնական մնալ:

ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովն էլ նշել է, որ Կատարի հետ դիւանագիտական յարաբերութիւնները խզելու՝ մի շարք արաբական երկրների որոշումը նրանց խնդիրն է, Մոսկւան դրան չի միջամտում։

«Դա նրանց խնդիրն է, այդ պետութիւնների երկկողմանի յարաբերութիւնները։ Մենք այդ որոշումներին չենք միջամտում՝ չնայած մեզ մեղադրում են, որ աշխարհում տեղի ունեցող ցանկացած իրադարձութեան յետեւում մենք ենք կանգնած, բայց վստահեցնում եմ ձեզ՝ դա այդպէս չէ»,- ասել է Լաւրովը։

Յիշեցենք, որ նախօրէին Սաուդական Արաբիան, Եգիպտոսը, Բահրէյնն ու ԱՄԷ-ն յայտարարել են Կատարի հետ դիւանագիտական յարաբերութիւնները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպութիւնների ֆինանսաւորման եւ արաբական այդ երկրներում իրավիճակն ապակայունացնող գործողութիւններում։ Աւելի ուշ, յիշեալ երկրներին միացել են նաեւ  Եմէնն ու Լիբիան:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։