Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 06 Յունիսի 2017 20:30

Փարիզում տղամարդը յարձակւել է ոստիկանների վրայ

Փարիզի կենտրոնում՝ Աստւածամօր տաճարի մօտ մուրճով զինւած տղամարդը յարձակւել է կարգը հսկող ոստիկանների վրայ:

«alikonline.ir» - Փարիզի կենտրոնում՝ Աստւածամօր տաճարի մօտ մուրճով զինւած տղամարդը յարձակւել է կարգը հսկող ոստիկանների վրայ: Ոստիկանները պատասխան կրակ են բացել, ինչի հետեւանքով տղամարդը սպանւել է: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Դէպքի վայրում երթեւեկութիւնը դադարեցւած է, այն շրջափակւած է ոստիկաններով:

Ականատեսների խօսքով՝ տեղի ունեցածից յետոյ տաճարում գտնւողները մասայաբար սկսել են լքել այն, ինչի հետեւանքով հրմշտոց ու խուճապ է սկսւել: Տուժածների մասին տեղեկութիւններ չկան: Այլ տւեալներով, տաճարում 900 մարդ կայ, որոնց դուրս գալ չեն թողնում:

Տեղի ունեցածի առթիւ Գլխաւոր դատախազութիւնում հարուցւել է քրէական գործ՝ ահաբեկչութեան յատկանիշներով:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ