Հա

Քաղաքական

08/06/2017

Կատարը պարզել է պետական գործակալութեան կայքի հաքերային յարձակման աղբիւրը

Կատարի ներքին գործերի նախարարութիւնը պարզել է պետական լրատւամիջոցների վրայ իրականացւած հաքերային յարձակումների աղբիւրները:

«alikonline.ir» - Կատարի ներքին գործերի նախարարութիւնը պարզել է պետական լրատւամիջոցների վրայ իրականացւած հաքերային յարձակումների աղբիւրները: 

Ինչպէս տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալութիւնը՝ այս մասին ասւում է երկրի ՆԳՆ հաղորդագրութեան մէջ. «Քննչական խումբը պարզել է, որ վիրուսակիր ֆայլը ներմուծւել է ապրիլին եւ օգտագործւել է աւելի ուշ կեղծ լուրեր տարածելու համար»: Նշւում է, որ յաջողւել է պարզել յանցահէնների յարձակման աղբիւրները: 

Գերատեսչութիւնից յայտնել են, որ առաջիկայում մամլոյ ասուլիս կը հրաւիրեն եւ կը ներկայացնեն հետաքննութեան արդիւնքները: 

Կատարի ՆԳՆ-ից նշել են, որ հետաքննութիւնն անցկացւել է Մեծ Բրիտանիայի Յանցաւորութեան դէմ պայքարի ազգային գործակալութեան եւ ԱՄՆ-ի Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի (FBI) աջակցութեամբ: 

Երկու շաբաթ առաջ Կատարի տեղեկատւական գործակալութեան կայքում էմիրի անունից հաղորդագրութիւն էր յայտնւել, որով նա իբրեւ քննադատում էր Ռիադի վարած քաղաքականութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։