Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 19 Յունիսի 2017 12:30

Թերեզա Մէյը Լոնդոնում կատարւածը «հաւանական ահաբեկչութիւն» է որակել

Յունիսի 18-ի լոյս 19-ի գիշերը Լոնդոնի հիւսիսային հատւածում միկրոաւտոբուսը մխրճւել է աղօթքից յետոյ մզկիթը լքող մարդկանց մէջ՝ խլելով մէկ մարդու կեանք եւ վիրաւորելով առնւազն 8 հոգու:

«alikonline.ir» - Յունիսի 18-ի լոյս 19-ի գիշերը Լոնդոնի հիւսիսային հատւածում միկրոաւտոբուսը մխրճւել է աղօթքից յետոյ մզկիթը լքող մարդկանց մէջ՝ խլելով մէկ մարդու կեանք եւ վիրաւորելով առնւազն 8 հոգու: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Guardian»-ը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյն ու ոստիկանութիւնը յայտնել են, որ կատարւածը դիտարկում են որպէս հաւանական ահաբեկչութիւն:

Յայտնի է, որ միկրոաւտոբուսի 48-ամեայ վարորդն արդէն ձերբակալւել է: Ականատեսների խօսքով՝ փոխադրամիջոցից դուրս է եկել 3 մարդ, սակայն իրաւապահները նշել են, որ վարորդից բացի՝ այլ կասկածեալներ չկան:

Մեծ Բրիտանիայի մուսուլմանական խորհրդի ներկայացուցիչները մանրամասնել են, որ վարորդը մեքենան միտումնաւոր է ուղղել հաւատացեալների վրայ:

Նրանք նաեւ նշել են, որ փողոցը մարդաշատ էր, քանի որ աղօթքը նոր էր աւարտւել, ու մարդիկ դուրս էին գալիս մզկիթից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։