Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 19 Յունիսի 2017 12:20

Եւրոմիութիւնը մէկ տարով երկարաձգել է Ղրիմի նկատմամբ պատժամիջոցները

Եւրոմիութեան անդամ երկրների արտգործնախարարներն առանց քննարկման մէկ տարով երկարաձգել են Ղրիմի եւ Սեւաստոպոլի նկատմամբ պատժամիջոցները:

«alikonline.ir» - Եւրոմիութեան անդամ երկրների արտգործնախարարներն առանց քննարկման մէկ տարով երկարաձգել են Ղրիմի եւ Սեւաստոպոլի նկատմամբ պատժամիջոցները: Գրում է «tert.am»-ը:

Նշւում է, որ պատժամիջոցների գործողութեան ժամկէտը պէտք է աւարտւեր 2017 թւականի յունիսի 23-ին: 

ԵՄ խորհրդում բացատրել են, որ պատժամիջոցները «սահմանափակւած են Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածքով»: 

Եւրոպական ընկերութիւններին արգելւած է ապրանքներ եւ տեխնոլոգիաներ Ղրիմ մատակարարել տրանսպորտի, հեռահաղորդակցութիւնների, նաւթի արդիւնահանման ոլորտում, ինչպէս նաեւ արգելւած է այդ ոլորտներում ծառայութիւնների տրամադրումը: Բացի այդ, ԵՄ-ն թերակղզում արտադրւած ապրանքների ներկրման արգէլք է սահմանել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։