Հա

Քաղաքական

28/06/2017 - 12:20

Թուրքիայի ԶՈՒ-ն մտել է սիրիական Իդլիբ, որտեղ պատրաստւում է ռազմաբազա հիմնել

Թուրքիայի ԶՈՒ-ն մուտք է գործել Սիրիայի հիւսիսում գտնւող Իդլիբի շրջան, որտեղ պատրաստւում է ռազմաբազա հիմնել:

«alikonline.ir» - Թուրքիայի ԶՈՒ-ն մուտք է գործել Սիրիայի հիւսիսում գտնւող Իդլիբի շրջան, որտեղ պատրաստւում է ռազմաբազա հիմնել: Այս մասին, ըստ  «tert.am»-ի՝ տեղեկացնում է թուրքական «Sabah» պարբերականը։

Թուրքական լրատւամիջոցների համաձայն՝ թուրք զինւորականներն այստեղ ռուսական ուժերի հետ համատեղ ձեռնամուխ կը լինեն տարածքի անվտանգութեան ապահովմանը եւ վերահսկմանը։

Միւենոյն ժամանակ, ռուսական «Sputnik»-ի թուրքական ծառայութիւնը տեղեկացրել է, որ այս գիշեր թուրքական ԶՈՒ-ն հրթիռակոծել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանութեան ջոկատների (YPG) ենթակայութեան տակ գտնւող Աֆրինը:

Թուրքական կողմը հարւածի տակ է առել Աֆրինի Կեստելչինդօ, Մենազ, Շերօ եւ Էյնդաքքա շրջանները, ինչին ի պատասխան քրդական ուժերը հարւածներ են հասցրել թուրքական ԶՈՒ-ի մի շարք դիրքերի։

Յիշեցնենք, որ նախօրէին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ռուսական «Իզւեստիա» պարբերականի հետ զրոյցում յայտարարել է, որ Թուրքիան կարող է եւս մէկ ռազմական գործողութիւն անցկացնել Սիրիայի հիւսիսում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։