Հա

Քաղաքական

05/07/2017

Իրանագէտ. «Իրանին մտահոգում է Թուրքիայի՝ ջրային պաշարներն օգտագործելու քաղաքականութիւնը»

Տարածաշրջանին ահաբեկչութիւնից, միջէթնիկական ու կրօնական հակամարտութիւններից զատ՝ սպառնում է նաեւ ջրային ռեսուրսների սակաւութիւնը, որը կարող է Իրանի եւ Թուրքիայի միջեւ լուրջ հակասութիւն առաջացնել, առաւել եւս, որ տարածաշրջանի այս երկու մրցակից երկրները կրօնական, քրդական եւ մի շարք այլ գործօններով պայմանաւորւած լուրջ տարաձայնութիւններ ունեն: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է իրանագէտ Արմէն Իսրայէլեանը։

«alikonline.ir» - Տարածաշրջանին ահաբեկչութիւնից, միջէթնիկական ու կրօնական հակամարտութիւններից զատ՝ սպառնում է նաեւ ջրային ռեսուրսների սակաւութիւնը, որը կարող է Իրանի եւ Թուրքիայի միջեւ լուրջ հակասութիւն առաջացնել, առաւել եւս, որ տարածաշրջանի այս երկու մրցակից երկրները կրօնական, քրդական եւ մի շարք այլ գործօններով պայմանաւորւած լուրջ տարաձայնութիւններ ունեն: Ինչպէս տեղեկացնում է «panorama.am»-ը՝ այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է իրանագէտ Արմէն Իսրայէլեանը։

Նրա խօսքով՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Թեհրանում տեղի ունեցած բնապահպանական միջազգային կոնֆերանսի ժամանակ, քննադատելով Թուրքիայի՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացրած գործողութիւնները, մասնաւորապէս ասել է. «Ջրամբարների եւ ամբարտակների կառուցումն առանց բաւարար չափով տեղեկատւութիւն տալու եւ առանց հաշւի առնելու բնապահպանական ռիսկերը՝ տարածաշրջանի համար կարող է խիստ վտանգաւոր լինել:

Տարածաշրջանի երկրներից մէկը, որը նպատակ ունի 22 ջրամբար կառուցել, կարող է վնաս պատճառել Տիգրիս եւ Եփրատ գետերի էկոհամակարգին, որն էլ իր հերթին կարող է բացասաբար ազդել Իրանի, Իրաքի, ինչպէս նաեւ տարածաշրջանի այլ երկրների վրայ, ուստի չպէտք է դրա նկատմամբ անտարբերութիւն ցուցաբերել եւ նմանատիպ նախագծերի մեծ մասի գործունէութիւնը պէետք է դադարեցւի»:

«90-ական թւականների սկզբին Թուրքիան Եփրատ գետի վրայ կառուցել է «Աթաթուրքի» անւան ջրամբարը, իսկ ներկայում Տիգրիս գետի վրայ կառուցւում է «Իլիսուի» ջրամբարը, որը շահագործման կը յանձնւի 2019 թ.:

Իրանցի մասնագէտների կարծիքով՝ եթէ նման տեմպերով Թուրքիան օգտագործի ջրային ռեսուրսները, ապա Իրաքի տարածքի մեծ մասն ու Իրանի արեւմտեան նահանգները կը կանգնեն անապատացման լուրջ վտանգի առջեւ՝ տարածաշրջանում առաջացնելով բնապահպանական աղէտ»,- գրել է իրանագէտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։