Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 06 Յուլիսի 2017 09:40

Աստանայում Սիրիայի հարցով բանակցութիւնները տապալւել են Թուրքիայի պատճառով

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը Աստանայում կայացած բանակցութիւններում չեն կարողացել համաձայնեցնել Սիրիայում անվտանգութեան գօտիների մասին յուշագրի իրագործման պայմանաւորւածութեան մանրամասները: 

«alikonline.ir» - Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը Աստանայում կայացած բանակցութիւններում չեն կարողացել համաձայնեցնել Սիրիայում անվտանգութեան գօտիների մասին յուշագրի իրագործման պայմանաւորւածութեան մանրամասները: Գրում է «tert.am»-ը:

Կողմերը չեն կարողացել համաձայնութեան գալ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են 4 անվտանգութեան գօտու սահմանների առանձնացումը եւ այդ գօտիներում անվտանգութեան ապահովման միջոցառումները: Այս մեկնաբանութիւնները փոխանցել է ՌԴ-ի նախագահի` Սիրիայի հարցով յատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լաւրենտեւը:

Սիրիայի կառավարական պատւիրակութեան ղեկավար Բաշշար ալՋաաֆարին նոյնպէս տեղեկացրել է Աստանայում բանակցութիւնների անյաջող ընթացքի մասին: Նա դա բացատրել է Թուրքիայի զբաղեցրած դիրքորոշմամբ:

«Թուրքական պատւիրակութիւնը դէմ է հանդէս եկել որեւէ փաստաթղթի ընդունմանը` կապւած յուշագրի իրականացման հետ»,- ասել է դիւանագէտը: Նրա խօսքով` թուրքական պատւիրակութիւնը բացասական է տրամադրւած եղել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։