Հա

Քաղաքական

Ուրբաթ, 07 Յուլիսի 2017 18:20

Ստամբուլում ԴԱԷՇ-ի 29 անդամ է ձերբակալւել, 22-ը՝ օտարերկրացի

Ստամբուլում ոստիկանական յատուկ գործողութեան ընթացքում ձերբակալւել է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման 29 անդամ, որոնք ահաբեկչական յարձակում էին նախապատրաստում:

«alikonline.ir» - Ստամբուլում ոստիկանական յատուկ գործողութեան ընթացքում ձերբակալւել է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման 29 անդամ, որոնք ահաբեկչական յարձակում էին նախապատրաստում: Գրում է «tert.am»-ը՝ թուրքական «haberler.com» կայքին յղումով:

Ձերբակալւած 29 ահաբեկիչներից 22-ն օտարերկրացի են: Նրանց մօտ յայտնաբերւել է մեծ քանակութեամբ զէնք-զինամթերք. ինքնաշէն պայթուցիկներ ու բազմաթիւ ինքնաձիգներ:

Ոստիկանութեան յատուկջոկատայինները գրոհայիններին հետեւել ու յայտնաբերել են իրարից անկախ՝ տարբեր թաղամասերում:

Ստամբուլի Բաղջըլար, Բաշաքշեհիր, Ումրանիէ, Աթաշեհիր, Չեքմեքեոյ եւ Էսենիւրք շրջաններում ձերբակալւած ահաբեկիչները եղել են հիմնականում Իրաքից եւ Սիրիայից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։