Հա

Քաղաքական

08/07/2017 - 13:00

ԱՄՆ կոնգրեսականը ձգտում է հասնել Թուրքիա կործանիչների մատակարարման արգելքին

ԱՄՆ կոնգրեսական Դէյււիդ Ցիցիլինը պատրաստւում է արգելափակել «F-35» կործանիչների մատակարարումը Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի թիկնապահների մասնակցութեամբ միջադէպի պատճառով: 

«alikonline.ir» - ԱՄՆ կոնգրեսական Դէյււիդ Ցիցիլինը պատրաստւում է արգելափակել «F-35» կործանիչների մատակարարումը Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի թիկնապահների մասնակցութեամբ միջադէպի պատճառով: Տեղեկացնում է «news.am»-ը՝ «Defensenews»-ին յղումով:

Ցիցիլինը համապատասխան լրացում է մտցրել 2018 թւականի պաշտպանութեան իրաւազօրութեան օրէնքում, որը պէտք է քննարկւի յաջորդ շաբաթ:

Թուրքիան ծրագրում էր աւելի քան 100 կործանիչ գնել, ըստ որում` առաջինը նախատեսել էր ստանալ արդէն 2018 թւականին:

Աւելի վաղ կոնգրեսական Դէյւ Թրոթն ուղղում էր առաջարկել, որով արգելւելու էր Թուրքիային ատրճանակների վաճառքը, իսկ Դոն Բէյէրը հանդէս էր եկել այն անձանց վիզայի տրամադրման արգելքի օգտին, որոնք մասնակցել են Վաշինգտոնում միջադէպին:

Յիշեցնենք, որ Վաշինգտոնի ոստիկանութիւնը 18 անձանց մասին է յայտնել, որոնց մեղադրանքներ են առաջադրւել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մօտ խաղաղ ցուցարարների վրայ յարձակւելու համար: Նրանց թւում 9-ը անվտանգութեան աշխատակիցներ են եւ 3-ը` թուրք ոստիկաններ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։