Հա

Քաղաքական

08/07/2017 - 11:00

Հոլանդիան անցանկալի են անւանել Թուրքիայի փոխվարչապետի այցը երկիր

Հոլանդիայի արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարել է, որ կառավարութիւնն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թուրքէշի այցը երկիր՝ մասնակցելու Թուրքիայում ռազմական յեղաշրջման ձախողւած փորձի մէկ ամեակի արարողութիւններին: 

«alikonline.ir» - Հոլանդիայի արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարել է, որ կառավարութիւնն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թուրքէշի այցը երկիր՝ մասնակցելու Թուրքիայում ռազմական յեղաշրջման ձախողւած փորձի մէկ ամեակի արարողութիւններին: Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «Reuters»-ին:

Հոլանդիայի ԱԳՆ-ից նշել են, որ այցը յատկապէս ցանկալի չէ երկկողմ յարաբերութիւններում առկայ վերջին լարւածութիւնների ֆոնին: Արտաքին քաղաքական գերատեսչութիւնից յայտնել են, որ իրենց որոշումը մարտին տեղի ունեցած իրադարձութիւնների հետեւանքն է:

2016 թւականի մարտին Հոլանդիայի իշխանութիւնները չէին թողել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի ինքնաթիռին մուտք գործել երկիր, որտեղ ԱԳ նախարարը ծրագրել էր Թուրքիայում նախատեսւած սահմանադրական հանրաքւէի քարոզարշաւի շրջանակում հանդիպում անցկացնել Հոլանդիայի թուրքական համայնքի հետ: Բացի այդ, Հոլանդիան երկրից արտաքսել էր Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթիւլ Սայան Քայային, ով փորձել էր ցամաքային ճանապարհով մասնակցել համայնքի միջոցառմանը: Ի պատասխան նման քայլերի՝ Չաւուշօղլուն Հոլանդիան անւանել էր «ֆաշիզմի մայրաքաղաք»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։