Հա

Քաղաքական

09/07/2017 - 07:50

Լիբիայի ափերին շուրջ երեք տասնեակ փախստական է խորտակւել

Լիբիայի ափերին փչովի նաւակի խորտակման հետեւանքով ամենաքիչը 35 փախստական է մահացել:

«alikonline.ir» - Լիբիայի ափերին փչովի նաւակի խորտակման հետեւանքով ամենաքիչը 35 փախստական է մահացել: Տեղեկացնում է «tert.am»-ը: 

Գործակալութեան տւեալներով՝ միգրանտների թւում եօթ երեխայ կար: Եւս 80 միգրանտի մի կերպ յաջողւել է փրկւել: 

Միգրացիայի միջազգային կազմակերպութեան փոխանցմամբ՝ ծովային ճանապարհով այս տարի Եւրոպա է ժամանել շուրջ 54 հազար փախստական, որոնցից հազարից աւելին զոհւել է Միջերկրական ծովը անցնելու փորձի ժամանակ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։