Հա

Քաղաքական

Կիրակի, 09 Յուլիսի 2017 12:20

Լրատւամիջոցներին յայտնի է դարձել, թէ ինչի մասին են խօսել Թրամփն ու Պուտինը շուրջ 40 րոպէ

Լրատւամիջոցներին յայտնի է դարձել, որ Համբուրգում կայացած Պուտին-Թրամփ հանդիպման շուրջ 40 րոպէն տրամադրւել է Ռուսաստանի՝ ԱՄՆ նախագահական ընտրութիւններին ենթադրեալ միջամտութեան մասին քննարկումներին։

«alikonline.ir» - Լրատւամիջոցներին յայտնի է դարձել, որ Համբուրգում կայացած Պուտին-Թրամփ հանդիպման շուրջ 40 րոպէն տրամադրւել է Ռուսաստանի՝ ԱՄՆ նախագահական ընտրութիւններին ենթադրեալ միջամտութեան մասին քննարկումներին։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս գրում է «The New York Times»-ը՝ այդ մասին լրատւամիջոցներին յայտնել է Սպիտակ տան աշխատակիցներից մէկը, ում այդ մասին տեղեկացրել է անձամբ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։

Ըստ աղբիւրի՝ հանդիպման ընթացքում իրավիճակը պարբերաբար սրւել է, երբեմն էլ Պուտինը ձայնի բարձր տոնով պահանջել է ԱՄՆ-ի նախագահից յստակ ապացոյցներ՝ նախագահական ընտրութիւններին իրենց միջամտութեան վերաբերեալ։

Թիլերսոնի խօսքերով՝ լարւածութիւնը ցրելու համար Թրամփը ՌԴ-ի նախագահին առաջարկել է անցնել այլ քննարկումների եւ, մասնաւորապէս, Սիրիայում ստեղծւած իրավիճակին։

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրութիւններից յետոյ ամերիկեան ԶԼՄ-ները տեղեկութիւն էին տարածել, ըստ որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է միջամտել նախագահական ընտրութիւնների ընթացքին: Մինչդեռ Կրեմլն այդ պնդումները «ծիծաղելի անհեթեթութիւն» է անւանել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։