Հա

Քաղաքական

09/07/2017

Մերկէլը խօսել է Իրաքի տարածքում անկախ Քուրդիստանի մասին

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը մեկնաբանել է Իրաքեան Քուրդիստանի՝ սեպտեմբերին սպասւող անկախութեան հանրաքւէն։ 

«alikonline.ir» - Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը մեկնաբանել է Իրաքեան Քուրդիստանի՝ սեպտեմբերին սպասւող անկախութեան հանրաքւէն։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս գրում է «demokrathaber.org» կայքը՝ «G20» գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների այն հարցին, թէ ինչպէս է Մերկէլը վերաբերւում Իրաքեան Քուրդիստանի հնարաւոր անկախացմանը, Գերմանիայի կանցլերը պատասխանել է. «Ես կողմ եմ Իրաքի տարածքային ամբողջականութեան շրջանակներում ինքնավար Քուրդիստանի մարզին»։

Նշենք, որ իրաքցի քրդերը հանրաքւէի կը գնան այս տարւայ սեպտեմբերի 25-ին: Դրանից յետոյ նախատեսւում է խորհրդարանական ընտրութիւններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:

Աւելի վաղ Իրաքի վարչապետ Հէյդար ալ Էբադին, պատասխանելով Մասուդ Բարզանիի յայտարարութեանը, յիշեցրել է քրդերին, որ նման բաժանման համար նրանք ոչ այնքան բարենպաստ տարածաշրջանում են ապրում:

Իսկ ահա Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան տարածած յայտարարութեան մէջ Անկարան Իրաքեան Քուրդիստանի սպասւող հանրաքւէն սարսափելի սխալ է որակել:

Իրաքեան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին ֆրանսիական «France 24» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ եթէ իրաքցի քրդերի անկախութեան վերաբերեալ հանրաքւէն խոչընդոտւի՝ դա կը դառնայ նոր արիւնալի պատերազմի պատճառ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։