Հա

Քաղաքական

09/07/2017

Քրդամէտ կուսակցութիւնը՝ Էրդողանին. «Պատմութիւնը ցոյց կը տայ, թէ ով է ահաբեկիչը»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութիւնը (ԺԴԿ) պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին, ով օրեր առաջ «G20» գագաթնաժողովի իր ելոյթում ահաբեկիչ էր անւանել քրդամէտ կուսակցութեան նախագահ Սալահէդդին Դեմիրթաշին

«alikonline.ir» - Թուրքիայի ընդդիմադիր քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութիւնը (ԺԴԿ) պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին, ով օրեր առաջ «G20» գագաթնաժողովի իր ելոյթում ահաբեկիչ էր անւանել քրդամէտ կուսակցութեան նախագահ Սալահէդդին Դեմիրթաշին։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս գրում է թուրքական «artigercek.com» կայքը՝ ԺԴԿ-ականները շեշտել են, որ Դեմիրթաշը, ով Էրդողանի ռեժիմի բռնաճնշման հետեւանքով անցեալ տարւանից գտնւում է անազատութեան մէջ, ոչ թէ ահաբեկիչ է, այլ աւելի քան 6 մլն. ընտրողի ներկայացուցիչը, այդ ժողովրդի յոյսն ու նրանց ներկայացուցիչը, ով լիիրաւ արժանի է լինել երկրի նախագահի թեկնածու։

«Պատմութիւնը ցոյց կը տայ, թէ ով է ահաբեկիչը»,- եզրափակել են քրդամէտները։

Յիշեցնենք, որ 2016 թւականի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում եւ Անկարայում ձերբակալւել է քրդամէտ ԺԴԿ-ի 10-ից աւելի անդամ, այդ թւում` կուսակցութեան համանախագահներ Սալահէդդին Դեմիրթաշն ու Ֆիգէն Իւքսեքդաղը:

Դեռեւս մայիսին Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական յանձնաժողովն ընդունել է ԺԴԿ-ի խմբակցութեան մի շարք պատգամաւորների անձեռնմխելիութիւնից զրկելու մասին որոշում:

Այժմ մի շարք պատգամաւորների անձեռնմխելիութեան մասին օրէնքը, որն ամրագրւած էր Սահմանադրութեան 83-րդ յօդւածով եւ արգելում էր պատգամաւորներին «կալանաւորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թոյլտւութեան», համարւում է անվաւեր:

ԺԴԿ-ի պատգամավորներին մեղադրում են «Քուրդիստանի բանւորական» կուսակցութեան հետ կապեր ունենալու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։