Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 10 Յուլիսի 2017 13:40

Նալբանդեանն ընդգծել է ԵՄ-ի հետ մուտքի արտօնագրի ազատականացման կարեւորութիւնը

Հայաստանի ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը ելոյթ է ունեցել Քիշնեւում կայացած Արեւելեան գործընկերութեան մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտօնական հանդիպմանը: 

«alikonline.ir» - Հայաստանի ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը ելոյթ է ունեցել Քիշնեւում կայացած Արեւելեան գործընկերութեան մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտօնական հանդիպմանը: Գրում է «yerkirmedia.am»-ը վկայակոչելով ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից: 

Նախարարը եւս մէկ անգամ յիշեցրել է, որ Եւրոպական միութիւնը եղել եւ մնում է մեր վստահելի գործընկերն այս գործընթացներում։ 

«Հայաստանը բարձր է գնահատում Եւրոպական միութեան հետ գործընկերութիւնը եւ ակնկալում է ապագայ արդիւնաւետ համագործակցութիւն»: 

Էդւարդ Նալբանդեանը կրկին ընդգծել է մուտքի արտօնագրի ազատականացման շուրջ երկխօսութիւն սկսելու կարեւորութիւնը: 

«Կան որոշ առկախ հարցեր, որոնցից մէկին կը ցանկանայի անդրադառնալ՝ մուտքի արտօնագրի ազատականացման շուրջ երկխօսութեան մեկնարկին: Շարժունակութիւնն ու մարդկանց միջեւ շփումները, որոնք ընկած էին Արեւելեան գործընկերութեան հիմքում, պէտք է շարունակեն մնալ որպէս այդպիսին»: 

ԱԳ նախարարը նաեւ անդրադարձել է Լիւքսեմբուրգում կայացած նախարարական հանդիպմանը հնչեցրած գաղափարներին. 

«Ես կը ցանկանայի յիշատակել Եոհաննէս Հանի` Լիւքսեմբուրգում կայացած նախարարական հանդիպմանը հնչեցրած գաղափարներին, մասնաւորապէս, նրանց, որոնք վերաբերում են Տրանս-եւրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնմանը, ռոումինգի սակագների հարմոնիզացիային եւ նւազեցմանը, ինչպէս նաեւ գործընկեր երկրներում տեղական արժոյթով փոքր եւ միջին ձեռնարկութիւնների զարգացման ֆինանսաւորմանը: Կարծում եմ, որ այս առաջարկները կարող են ներառւել մեր ապագայ համագործակցութեան օրակարգում, որը, յուսով եմ, համալրւած կը լինի բազմաթիւ այլ փոխշահաւէտ ծրագրերով»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։