Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 12 Յուլիսի 2017 09:40

Ջան Էւանս․ «ԴԱԷՇ-ի գործողութիւնների ու Հայոց Ցեղասպանութեան միջեւ զուգահեռներ կան»

Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջան Էւանսը կարծում է, որ Ցեղասպանութիւնը, որը ԴԱԷՇ-ը իրականացրել է Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաների դէմ, շատ նման է Հայոց Ցեղասպանութեանը Օսմանեան Թուրքիայում։

«alikonline.ir» - Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջան Էւանսը կարծում է, որ Ցեղասպանութիւնը, որը ԴԱԷՇ-ը իրականացրել է Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաների դէմ, շատ նման է Հայոց Ցեղասպանութեանը Օսմանեան Թուրքիայում։

Այս մասին Էւանսը յայտնել է Կարնեգի հիմնադրամում հայ-ամերիկեան յարաբերութիւնների 25-ամեակին նւիրւած քննարկումների ժամանակ։ Գրում է «news.am»-ը:

«Ցաւօք, ես տեսնում եմ զուգահեռներ։ Նախեւառաջ ճակատագրի հեգնանքով այդ իրադարձութիւնները տեղի են ունենում Մերձաւոր Արեւելքի նոյն շրջաններում»,- ասել է Էւանսը։

Դիւանագէտի խօսքով՝ իրազեկւածութիւնն այն մասին, թէ ինչ է տեղի ունենում՝ բարձրացել է Վատիկանի ու միւս կազմակերպութիւնների, այդ թւում ԱՄՆ-ում հայկական համայնքի ջանքերով։ Նրանք բոլորը նշել են, որ քրիստոնեաներն ու եզդիները նորից դառնում են Ցեղասպանութեան զոհեր:

Ըստ «Open Doors USA» կազմակերպութեան՝ ամսական միջինը սպանում են 322 քրիստոնեայի՝ նրանց  հաւատի համար, ոչնչացնում են 214 եկեղեցիներ ու այլ ունեցւածքներ, նաեւ գրանցւում են քրիստոնեաների դէմ բռնութիւնների 772 դէպքեր։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։