Հա

Քաղաքական

Շաբաթ, 15 Յուլիսի 2017 10:00

Պենտագոն. «ԱՄՆ-ն ԴԱԷՇ-ի պարագլխի սպանութեան մասին որեւէ ապացոյց չունի»

Պենտագոնի ղեկավար Ջէյմզ Մաթիսը յայտարարել է, որ չի կարող հաստատել` արդեօք ԴԱԷՇ խմբաւորման պարագլուխ Աբուբաքր ալ-Բաղդադին սպանւել է, թէ ոչ: 

«alikonline.ir» - Պենտագոնի ղեկավար Ջէյմզ Մաթիսը յայտարարել է, որ չի կարող հաստատել` արդեօք ԴԱԷՇ խմբաւորման պարագլուխ Աբուբաքր ալ-Բաղդադին սպանւել է, թէ ոչ: Գրում է «tert.am»-ը: 

«Եթէ մենք իմանայինք այդ մասին, կասէինք, ներկայ պահին ես չեմ կարող հաստատել կամ հերքել դա»: 

Նրա խօսքով` իրենք համարում են, որ Բաղդադին ողջ է, քանի դեռ հակառակը չի ապացուցւել: 

Լոնդոնում գործող Մարդու իրաւունքների սիրիական դիտորդական կենտրոնից այս շաբաթ աւելի վաղ յայտնել էին, որ ալ-Բաղդադի սպանութեան մասին լուրեր են ստացել Սիրիայի Դեր Զոր նահանգում հաստատւած ԴԱԷՇ-ի ղեկավարներից: 

ԴԱԷՇ-ի պարագլխի սպանութեան հաստատման կամ հերքման մասին որեւէ պաշտօնական հաղորդագրութիւն չի արւել ահաբեկչական խմբաւորման լրատւամիջոցների կողմից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։