Հա

Քաղաքական

Շաբաթ, 15 Յուլիսի 2017 13:20

Պենտագոնն արձագանգել է Թուրքիայի կողմից ռուսական «S-400»-ների հնարաւոր գնմանը

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչութեան ղեկավար Ջէյմզ Մաթիսը ռուսական «S-400» զենիթահրթիռային համալիրներ գնելու Թուրքիայի պլաններն անւանել է «երկրի սուվերէն որոշումը»։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի ռազմական գերատեսչութեան ղեկավար Ջէյմզ Մաթիսը ռուսական «S-400» զենիթահրթիռային համալիրներ գնելու Թուրքիայի պլաններն անւանել է «երկրի սուվերէն որոշումը»։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը: Գրում է «tert.am»-ը: 

Մաթիսի խօսքով՝ հնարաւոր գործարքը հարցեր է առաջացնում, թէ ինչպէս Թուրքիան կարող է ապահովել  ռուսական համալիրների համատեղելիութիւնը ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ։ «Դրանք երբեք համատեղելի չեն լինի»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։ 

Նա կոչ է արել հետեւել իրադարձութիւնների զարգացմանը։ «Իսկապէ՞ս նրանք կը կիրառեն S-400-ները»,-նշել է ամերիկացի պաշտօնեան։

Յունիսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարել է Թուրքիային «S-400» վաճառելու Ռուսաստանի պատրաստակամութեան մասին։ 

ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցութիւնը չի խոչընդոտում երկիր ռուսական «S-400» հակահրթիռային պաշտպանութեան համակարգերի մատակարարումներին: Այդ մասին յայտարարել էր Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հուսէյն Դիրիոզը: 

«ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցութիւնը չի խոչընդոտում բազմավեկտոր արտաքին քաղաքականութեան իրականացման, այդ թւում՝ Անկարային «S-400» համալիրների մատակարարումներին»,- յայտարարել է դեսպանը: 

Թուրք դեսպանը նշել է նաեւ, որ Անկարային ռուսական «S-400» համալիրների մատակարարումների հարցում առաջընթաց կայ, եւ տեխնիկական խորհրդակցութիւնները լաւ են ընթանում: 

«Կա առաջընթաց, տեխնիկական խորհրդակցութիւններն ընթանում են դրական ուղղութեամբ, շփումները շարունակւում են»,- յայտարարել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թէ արդեօք ստորագրւել է Անկարային ռուսական համալիրների մատակարարման մասին պայմանագիրը: 

Ավելի վաղ «Bloomberg» գործակալութիւնը, յղում անելով թուրք բարձրաստիճան պաշտօնեայի, գրել էր, որ Թուրքիան համաձայնել է 2.5 մլրդ. դոլար վճարել ռուսական «S-400» հակահրթիռային պաշտպանութեան համակարգերը ձեռք բերելու համար: 

ՌԴ զինտեխնիկայի արտահանմամբ զբաղւող ընկերութեան` «Ռոսօբորոնէքսպորտի» ներկայացուցիչը նշել է, որ դեռեւս չի կարող մեկնաբանել Թուրքիայի հետ գործարքի մանրամասները: 

Գործակալութիւնը նշում է, որ այդ գործարքն ազդարարում է, որ Թուրքիան երես է թեքում ՆԱՏՕ-ից, որի հետ համագործակցել է աւելի քան վեց տասնամեակ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։