Հա

Քաղաքական

Կիրակի, 16 Յուլիսի 2017 08:50

Սիրիական բանակը Ռաքքայում մի քանի նոր նաւթահորեր եւ գիւղեր է յետ նւաճել ԴԱԷՇ-ից

Սիրիական բանակը` ռուսական օդուժի աւիահարւածների աջակցութեամբ, յուլիսի 15-ին մի քանի նաւթահորեր է յետ գրաւել Ռաքքա նահանգում`ԴԱԷՇ նահանջող գրոհայինների դէմ պայքարի արդիւնքում: 

«alikonline.ir» - Սիրիական բանակը` ռուսական օդուժի աւիահարւածների աջակցութեամբ, յուլիսի 15-ին մի քանի նաւթահորեր է յետ գրաւել Ռաքքա նահանգում`ԴԱԷՇ նահանջող գրոհայինների դէմ պայքարի արդիւնքում: Գրում է «tert.am»-ը: 

Կառավարական բանակը վերահսկողութիւն է սահմանել Վահաբ, ալՖահդ, Աբու Քաթաշ եւ մի քանի այլ նաւթահանքերում, ինչպէս նաեւ նահանգի հարաւարեւմտեան մասում գտնւող մի քանի գիւղերում: 

Կառավարական զօրքերը վերջին ամիսներին ԴԱԷՇ-ի գրոհայինների դէմ պայքարի արդիւնքում նրանց դուրս են մղել Հալէպից, որտեղից գրոհայինները շարժւել են դէպի Ռաքքա` պաշտպանելու իրենց ամենամեծ յենակէտը: Քաղաքի ներսում ահաբեկիչ գրոհայինների դէմ պայքար են մղում սիրիական ընդդիմադիր զօրամիաւորումները, որոնց աջակցում է ամերիկեան օդուժը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։