Հա

Քաղաքական

Կիրակի, 16 Յուլիսի 2017 12:40

Հիւսիսային Կորէան յայտարարել է միջուկային ծրագրի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցելու ցանկութիւն չունենալու մասին

Իրավիճակը Կորէական թերակղզու շուրջ շարունակում է լարւած մնալ: Հիւսիսային Կորէան յայտարարել է, որ չի ցանկանում ԱՄՆ-ի հետ քննարկել իր միջուկային ու հրթիռային ծրագիրը, քանի դեռ այդ երկիրը չի հրաժարւել իր վարած թշնամական քաղաքականութիւնից: Այս մասին ասւում է Կորէայի կենտրոնական հեռագրային գործակալութեան տարածած յայտարարութիւնում:

«alikonline.ir» - Իրավիճակը Կորէական թերակղզու շուրջ շարունակում է լարւած մնալ: Հիւսիսային Կորէան յայտարարել է, որ չի ցանկանում ԱՄՆ-ի հետ քննարկել իր միջուկային ու հրթիռային ծրագիրը, քանի դեռ այդ երկիրը չի հրաժարւել իր վարած թշնամական քաղաքականութիւնից: Այս մասին ասւում է Կորէայի կենտրոնական հեռագրային գործակալութեան տարածած յայտարարութիւնում: Տեղեկացնում է «tert.am»-ը: 

«Միացեալ Նահանգները պէտք է գիտակցի այն փաստը, որ քանի դեռ Վաշինգտոնը վերջ չի տւել Հիւսիսային Կորէայի դէմ ուղղւած թշնամական քաղաքականութեանը, մեր միջուկային եւ հրթիռային ծրագիրը երբեք չի դառնայ բանակցութիւնների առարկայ, ու Հիւսիսային Կորէայի ապամիջուկայնացման վերաբերեալ բանակցութիւնները երբեք տեղի չեն ունենայ»,- ասւում է յայտարարութիւնում: 

Աւելի վաղ Միացեալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը, անդրադառնալով Կորէական թերակղզու շուրջ ստեղծւած նախապատերազմական իրավիճակին, նշել էր, որ Հիւսիսային Կորէայի նկատմամբ «ռազմավարական յամբերութեան դարաշրջանն այլեւս աւարտւած է»: 

«Եթէ հարցը վերաբերում է Հիւսիսային Կորէային, ապա վարչակազմի ռազմավարական համբերութեան դարաշրջանն աւարտւած է»,- ասել էր փոխնախագահը Վաշինգտոնում Վիլսոնի անւան կենտրոնում ելոյթ ունենալու ժամանակ: 

Փենսը նշել է, որ հիւսիսկորէական «բրուտալ ռեժիմն» Ասիա-խաղաղովկիանոսեան տարածաշրջանի անվտանգութեան գլխաւոր սպառնալիքն է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։