Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Յուլիսի 2017 08:20

Իրաքից յայտնում են, որ ԴԱԷՇ-ի պարագլուխը կենդանի է և թաքնւում է Սիրիայում

Իրաքի իշխանութիւնները կարծում են, որ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման պարագլուխ Աբուբաքր ալ Բաղդադին ողջ է:

«alikonline.ir» - Իրաքի իշխանութիւնները կարծում են, որ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման պարագլուխ Աբուբաքր ալ Բաղդադին ողջ է: Գրում է «tert.am»-ը վկայակոչելով  իրաքեան ՆԳՆ հետախուզութեան եւ հակաահաբեկչական գործողութիւնների ծառայութեան տնօրէն Աբու Ալի Բասրիի յայտարութեանը: Նրա խօսքով` ԴԱԷՇ-ի առաջնորդը կենդանի է եւ մինչ օրս թաքնւում է Սիրիայի տարածքում: Իրաքցի պաշտօնեան նշել է, որ ահաբեկիչ ղեկավարը, հաւանաբար, գտնւում է Ռաքքա քաղաքի սահմաններից դուրս: Բասրին յաւելել է, որ Իրաքի հետախուզական ծառայութիւնները հետեւում են ԴԱԷՇ-ի պարագլխի եւ նրան շրջապատողների տեղաշարժին:

Յիշեցնենք, որ յուլիսի 11-ին որոշ աղբիւրներ հաղորդում էին, որ ԴԱԷՇ-ը հաստատել է ալ Բաղդադիի մահը, ինչի մասին աւելի վաղ յայտնել էին ռուսական ուժերը մայիսին իրականացւած աւիահարւածից յետոյ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։