Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Յուլիսի 2017 11:10

Մերկէլ. «Եթէ Թուրքիան պայմաններ առաջադրի Գերմանիային Կոնիայի ՆԱՏՕ-ի ռազմաբազա այցելելու համար՝ միանշանակ կը մերժւի»

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը յայտարարել է, որ Գերմանիան չի պատրաստւում քննարկել Թուրքիայի հետ թուրքական Կոնիա քաղաքում գտնւող ՆԱՏՕ-ի ռազմական աւիաբազայում իրենց ծառայութիւնն անցկացնող գերմանացի զինւորականներին այցելելու հարցը: 

«alikonline.ir» - Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը յայտարարել է, որ Գերմանիան չի պատրաստւում քննարկել Թուրքիայի հետ թուրքական Կոնիա քաղաքում գտնւող ՆԱՏՕ-ի ռազմական աւիաբազայում իրենց ծառայութիւնն անցկացնող գերմանացի զինւորականներին այցելելու հարցը: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է գերմանական «Deutsche Welle» հեռուստառադիոընկերութեան թուրքալեզու ծառայութիւնը:

Մերկէլն ընդգծել է, որ նրանց այս իրաւունքն ու պահանջը չի կարող օգտագործւել Թուրքիայի հետ այլ թեմաների շուրջ քաղաքական քննարկումների մեջեւ եթէ Թուրքիան փորձի պայմաններ առաջադրել՝ միանշանակ կը մերժւի:

Աւելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ եւ կառավարութեան խօսնակ Նուման Քուրթուլմուշը, խօսելով Կոնիայի ռազմաբազա գերմանացի պատգամաւորների այցելութեան մասին, նշել էր, որ նրանց այցը ժամանակաւորապէս յետաձգւել է երկու երկրների միջեւ առկայ լարւած յարաբերութիւնների պատճառով:

Քուրթուլմուշը նաեւ յաւելել էր, որ Կոնիայի ռազմաբազան պատկանում է ՆԱՏՕ-ին՝ ի տարբերութիւն Ադանայում գտնւող «Ինջիրլիք» ռազմաբազայի, որը թուրքական է. այդ իսկ պատճառով նրանք չեն կարող առարկել գերմանացի պատգամաւորների այցին:

Յիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիան պնդել էր, որ գերմանացի պատգամաւորներին կարգելւի մուտք գործել «Ինջիրլիք» ռազմաբազա, քանի դեռ Բեռլինը չի փոխել իր բացասական վերաբերմունքն Անկարայի հանդէպ: Դրանից յետոյ Գերմանիայի խորհրդարանը որոշում է ընդունել դուրս բերել իրենց զինւորականներին «Ինջիրլիք»-ից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։