Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Յուլիսի 2017 10:50

ԱՄՆ-ում սկսւել է Գիւլէնի՝ Թուրքիային արտայանձնումը պահանջող ստորագրահաւաք

ԱՄՆ-ի մի շարք քաղաքացիներ ստորագրահաւաք են սկսել Թուրքիայում մէկ տարի առաջ տեղի ունեցած յեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրւող թուրք կրօնական քարոզիչ Ֆաթուլլահ Գիւլէնի դէմ, որը բնակւում է ԱՄՆ-ի Փենսիլւանիա նահանգում:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի մի շարք քաղաքացիներ ստորագրահաւաք են սկսել Թուրքիայում մէկ տարի առաջ տեղի ունեցած յեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրւող թուրք կրօնական քարոզիչ Ֆաթուլլահ Գիւլէնի դէմ, որը բնակւում է ԱՄՆ-ի Փենսիլւանիա նահանգում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս գրում է թուրքական «diken.com.tr» կայքը՝ Սպիտակ տան պաշտօնական կայքի բաժիններից մէկում ստորագրահաւաքի կազմակերպիչները կոչ են արել մարդկանց ստորագրել Գիւլէնի՝ Թուրքիային արտայանձման համար եւ նշել, որ «օտարազգի ապստամբը» չպէտք է տեղ ունենայ ամերիկեան հողում:

Ըստ ստորագրահաւաքի կազմակերպիչների՝ ԱՄՆ-ի իշխանութիւնները չպէտք է նպաստեն Գիւլէնի պաշտպանութեանն ու պարտաւոր են անյապաղ արտայանձնեն նրան Թուրքիային:

Նշենք, որ Սպիտակ տան կայքում սկսւած ստորագրահաւաքները համապատասխան պաշտօնատար անձանց կողմից քննարկւում են այն դէպքում, եթէ 30 օրւայ ընթացքում ստորագրութիւնների թիւն անցնում է 100 հազարը: Ներկայում ստորագրահաւաքին միացել է 86 հազար քաղաքացի:

Յիշեցնենք, որ 2016-ի յուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական յեղաշրջման փորձ: Դրան յաջորդել են ձերբակալութիւնները երկրի զինւած ուժերում եւ այլ կառոյցներում, փակւել են բազմաթիւ թերթեր, կազմակերպութիւններ, կենտրոններ, երկրում յայտարարւել է արտակարգ դրութիւն: Յեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայութիւն») կրօնական շարժման հիմնադիր եւ իր հակառակորդ Ֆեթուլլահ Գիւլէնին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։