Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Յուլիսի 2017 12:50

Սէուլը ռազմական բանակցութիւններ է առաջարկել Փհենեանին

Հարաւային Կորէայի նոր կառավարութիւնը ռազմական բանակցութիւններ է առաջարկել Հիւսիսային Կորէային, որպէսզի հնարաւոր լինի խուսափել հաւանական ռազմական բախումից:

«alikonline.ir» - Հարաւային Կորէայի նոր կառավարութիւնը ռազմական բանակցութիւններ է առաջարկել Հիւսիսային Կորէային, որպէսզի հնարաւոր լինի խուսափել հաւանական ռազմական բախումից: Գրում է «tert.am»-ը: 

Պաշտօնական Փհենեանը դեռեւս չի պատասխանել առաջարկին:

Երկրները տեխնիկապես շարունակում են պատերազմական վիճակում մնալ, սակայն Հարաւային Կորէայի նորընտիր նախագահ Մուն Չժէ-ինը ցանկանում է երկխօսութիւն սկսել ու ստիպել Փհենեանին դադարեցնել վիճահարոյց միջուկային ծրագրի զարգացումը: 

Յայտնի է, որ Սէուլը բանակցութիւնների առաջարկը հնչեցրել է Հիւսիսային Կորէայի կողմից յուլիսի 3-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին բարէյաջող փորձից յետոյ: Հարաւային Կորէայի պաշտպանութեան նախարարութեան առաջարկով՝ Փհենեանի հետ բանակցութիւնները պէտք է կայանան յուլիսի 21-ին՝ սահմանային բնակավայրերից մէկում: 

Միջմայրցամաքային հրթիռի թռիչքի առաւելագոյն բարձրութիւնը կազմել է 2802 կիլոմետր: Հաղորդւում է նաեւ, որ 39 րոպէի ընթացքում այն անցել է 933 կիլոմետր: 

Հրթիռի արձակման մասին հրամանը տւել է հիւսիսկորէացի առաջնորդ Կիմ Չէն Ինը: Նա նաեւ հետեւել է փորձարկմանը: 

Փհենեանի կողմից հերթական բալիստիկ հրթիռի արձակումից յետոյ Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Չինաստանին Փհենեանի հարցում «կոշտ քայլի» դիմել։ 

Նշենք, որ վերջին տարիներին Հիւսիսային Կորէան ակտիւօրէն զարգացնում է իր միջուկային ծրագիրն ու պարբերաբար բալիստիկ հրթիռների արձակումներ իրականացնում՝ շարժելով Արեւմուտքի զայրոյթը: 

Պաշտօնական Փհենեանը բազմիցս յայտարարել է, որ սադրանքի դէպքում պատրաստ է երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն:

Յարակից Հրապարակումներ

  • Յետ պահել Արցախը պատերազմից. արժէ արդեօ՞ք մոսկովեան բանակցութիւններից առաջընթաց սպասել
    Յետ պահել Արցախը պատերազմից. արժէ արդեօ՞ք մոսկովեան բանակցութիւններից առաջընթաց սպասել

    Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին քաղաքականութեան եւ արտասահմանեան տարածաշրջանագիտութեան ամբիոնի դոցենտ Սերգէյ Մարկեդոնովը համոզւած է, որ եթէ Ռուսաստանը համակարգի բանակցային գործընթացը, Երեւանն ու Բաքուն, վերջիվերջոյ, պէտք է փոխզիջումների գնան։

  • Պուտին-Էրդողան բանակցութիւնները 4 ժամ են տեւել
    Պուտին-Էրդողան բանակցութիւնները 4 ժամ են տեւել

    Նոյեմբերի 13-ին Սոչիում նախատեսւած ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի միջեւ բանակցութիւնները կայացել են: 

    Այդ բանակցութիւնները տեւել են մօտ 4 ժամ: Կողմերը քննարկել են տնտեսութեան, միջազգային քաղաքականութեան հարցեր:

  • ԱՄՆ-ն, Հարաւային Կորէան ու Աւստրալիան համատեղ ռազմածովային զօրավարժութիւններ են սկսել
    ԱՄՆ-ն, Հարաւային Կորէան ու Աւստրալիան համատեղ ռազմածովային զօրավարժութիւններ են սկսել

    ԱՄՆ-ն, Հարաւային Կորէան ու Աւստրալիան այսօր՝ նոյեմբերի 6-ին համատեղ ռազմածովային զօրավարժութիւններ են սկսել հարաւկորէական Չեջուդօ կղզու մօտակայքում՝ Սէուլ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցի նախաշեմին: Այդ մասին յայտարարել է հարաւկորէական ռազմածովային ուժերի հրամանատարութիւնը: 

  • Խաղաղութեան եւ պատերազմի իրաւունքը
    Խաղաղութեան եւ պատերազմի իրաւունքը

    Հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած Սարգսեան-Ալիեւ հանդիպումը եւ դրանից յետոյ տեղի ունեցած իրադարձութիւնները վերլուծութիւնների եւ մտքերի փոխանակութեան առիթ դարձան: Չենք ուզում անդրադառնալ իրողութիւններին, մէկ առ մէկ կամ ժամանակագրել դրանք: Խնդիրը ո՛չ յայտարարութիւններն են եւ ո՛չ էլ՝ որեւէ կողմի մեղադրանքներն ու արդարացումները:

  • Ալի Շամխանի. «Միջուկային գործարքի կապակցութեամբ նոր բանակցութիւնները բացառւած են»
    Ալի Շամխանի. «Միջուկային գործարքի կապակցութեամբ նոր բանակցութիւնները բացառւած են»

    Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին բացառել է Միջուկային համապարփակ համաձայանգրի կապակցութեամբ նոր բանակցութիւններ անցկացնելու հնարաւորութիւնը: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին նա յայտարարել է մամուլի 23-րդ ցուցահանդէսում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։