Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Յուլիսի 2017 14:40

Թուրքիան մեր երկիրն է, մի օր անպայման կը վերադառնանք. Սեւան Նիշանեանն ակնարկել է, որ գումարի միջոցով է փախել բանտից

Պոլսահայ յայտնի գրող, լեզւաբան եւ գործարար Սեւան Նիշանեանը թուրքական բանտից փախուստի դիմելուց յետոյ հարցազրոյց է տւել թուրքական ամենաընթերցւող պարբերականին՝ «Hürriyet»-ին եւ առաջին անգամ բացել փախուստի դիմելու միջոցի մասին որոշակի փակագծեր:

«alikonline.ir» - Պոլսահայ յայտնի գրող, լեզւաբան եւ գործարար Սեւան Նիշանեանը թուրքական բանտից փախուստի դիմելուց յետոյ հարցազրոյց է տւել թուրքական ամենաընթերցւող պարբերականին՝ «Hürriyet»-ին եւ առաջին անգամ բացել փախուստի դիմելու միջոցի մասին որոշակի փակագծեր: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Նիշանեանը յայտարարել է, որ Թուրքիայում որոշակի գումարի դիմաց փախուստ կազմակերպելն առանձնապէս բարդ չէ:

Պոլսահայ մտաւորականը յայտարարել է, որ Թուրքիան նաեւ հայերի երկիրն է եւ ինքն անպայման վերադառնալու է: Նա յստակեցրել է, որ առայժմ դեռ դուրս չի եկել երկրից:

«Սկզբում սեղմեցի ատամներս (Ուզում է ասել համբերում էր – «tert.am»), սակայն տեսնելով, որ ոչ մի կերպ չեն հրաժարւում անօրէնութիւնից՝ կայացրի այս որոշումը: Ես չէի կարող թոյլ տալ, որ այս ապուշութիւնը շարունակւի: Որոշ ժամանակ անց կարող եմ դուրս գալ երկրից: Բայց Թուրքիան մեր երկիրն է: Անպայման մի օր կը վերադառնանք: Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Որոշակի գումար վճարող իւրաքանչիւրը, ինչպէս տեսաք, կարողանում է փախչել: Անվտանգութեան աշխատողներին էլ եթէ տաք այդ գումարը՝ շատ հանգիստ կարող էք փախչել», - անկեղծացել է Նիշանեանը:

Աւելի վաղ թուրքական «Haber Türk» կայքի լրագրողներից մեկին տւած մեկնաբանութիւնում Նիշանեանն ասել էր. «Եկել է շունչ քաշելու ժամանակը: Մտածեցի՝ արդէն բաւական է: Այս պայմաններում որոշեցի օգտւել պետութեան թերացումներից եւ դուրս գալ նրանց վերահսկողութիւնից: «Թող ոչ ոք չկասկածի, որ երբ ժամանակը գայ՝ ամենայն մանրամասնութեամբ կը պատմեմ կատարւածի մասին», - ասել է նա թուրք լրագրողի հետ զրոյցում:

Յիշեցնենք, որ Նիշանեանը թուրքական դատարանի կողմից դատապարտւել էր 17 տարւայ ազատազրկման՝ ապօրինի շինարարութեան եւ հարկերից խուսափելու համար առաջադրւած մեղադրանքով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։