Հա

Քաղաքական

20/07/2017 - 11:10

Թրամփը պատմել է «G20» գագաթնաժողովում Պուտինի հետ ոչ պաշտօնական հանդիպման մանրամասները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է «The New York Times» թերթին, որ Համբուրգում ՌԴ-ի նախագահի հետ ոչ պաշտօնական հանդիպմանը հիմնականում փոխանակվեւլ են հաճոյախօսութիւններով, բայց քննարկել են նաևեւ երեխաների որդեգրման հարցը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է «The New York Times» թերթին, որ Համբուրգում ՌԴ-ի նախագահի հետ ոչ պաշտօնական հանդիպմանը հիմնականում փոխանակվեւլ են հաճոյախօսութիւններով, բայց քննարկել են նաևեւ երեխաների որդեգրման հարցը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Բնորոշելով աւելի վաղ այս ամիս Գերմանիայում համաշխարհային առաջնորդների ընթրիքին Պուտինի հետ ոչ պաշտօնական հանդիպման մասին վերջերս յայտնւած տեղեկութիւնը՝ Թրամփը նշել է, որ նրանք շփւել են մօտ 15 րոպէ, հիմնականում «փոխանակւել են հաճոյախօսութիւններով»: Թրամփը նաեւ նշել է, որ նրանք բացի այդ «խօսել են որդեգրումների մասին»:

Թրամփի խօսքերով՝ նրա կինը՝ Մելանեան նստած է եղել Պուտինի կողքին սեղանի միւս ծայրին, որի շուրջ հաւաքւել էին «G20» երկրները: «Ես մօտեցայ ուղղակի ողջունելու Մելանիային, եւ քանի որ արդէն այնտեղ էի, ողջունեցի նաեւ Պուտինին… Դա փաստացիօրէն աւելի շատ հաճոյախօոսութիւնների փոխանակում էր, քան որևեւէ այլ բան: Եւ դա երկարատեւ շփում չէր, գուցէ՝ 15 րոպէ: Հետաքրքիր է, որ մենք խօոսել ենք երեխաների որդեգրման մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը յիշեցրել, որ այդ թեման շոշափւել է նաեւ անցած տարւայ յունիսին իր որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի եւ ռուս փաստաբան Նատալեա Վեսելնիցկայայի հանդիպմանը: Նա ընդգծել է, որ ոչինչ չգիտէր այդ հանդիպման մասին եւ Ռուսաստանի կողմից Հիլարի Քլինթոնի մասին վարկաբեկող տեղեկութիւնների կարիք չունէր:

Թերթը յիշեցրել է, որ Ռուսաստանն արգելել է ամերիկացիներին ռուս երեխաների որդեգրել ի պատասխան 2012 թւականին Կոնգրեսի ընդունած «Մագնիտսկու օրէենքի», որը թոյլ է տւել ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել մարդու իրաւունքների խախտումների համար պատասխանատու Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ:

Աւելի վաղ հաղորդւել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը երկրորդ հանդիպումն են ունեցել «G20»-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Լրատւամիջոցները յայտնել են, որ Համբուրգում շուրջ երկու ժամ տեւած պաշտօնական բանակցութիւններից յետոյ, որոնց ներկայ էին նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու ՌԴ-ի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը, նախագահները եւս մէկ անգամ են հանդիպել:

Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թւիթերեան միկրոբլոգում մեկնաբանել էր լրատւամիջոցներում շրջանառւող տեղեկութիւնն առ այն, որ ինքն ու Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը գաղտնի հանդիպում են ունեցել «G20»-ի շրջանակում:

Նա ասել է, որ այդ տեղեկութիւնը չի համապատասխանում իրականութեանը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ հաղորդւում էր միայն մէկ հանդիպման մասին, որը տեւել էր 2 ժամ 15 րոպէ, թէեւ ի սկզբանէ նախատեսւած է եղել ընդամենը կէս ժամ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ յարաբերութիւններին առնչւող մի շարք արդիական հարցեր, ինչպէս նաեւ անդրադարձել են Սիրիայիեւ Ուկրայինայի հակամարտութիւններին, Հիւսիսային Կորէայի շուրջ ստեղծւած իրավիճակին եւ կիբեռանվտանգութեան խնդիրներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։