Հա

Քաղաքական

22/07/2017 - 13:40

Իրաքի փոխնախագահ. «Քուրդիստանը չի կարող անկախ պետութիւն դառնալ»

Քուդիստանը չի կարող անկախ պետութիւն դառնալ, անգամ եթէ հանրաքւէն կայանայ, այդ տարածքը չի կարող առանձնանալ: 

«alikonline.ir» - Քուդիստանը չի կարող անկախ պետութիւն դառնալ, անգամ եթէ հանրաքւէն կայանայ, այդ տարածքը չի կարող առանձնանալ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տւած հարցազրոյցում ասել է Իրաքի փոխնախագահ Նուրի ալ Մալեքին:

«Թէ՛ օրէնքի, թէ՛ սահմանադրութեան տեսանկիւնից Քուրդիստանը չի կարող դառնալ առանձին պետութիւն: Քրդերը որոշել են իրենց ճակատագիրը, երբ քւէարկում էին սահմանադրութեան օգտին եւ որոշում, որ Իրաքը դաշնային պետութիւն է: Նրանք իրաւունք չունեն ամէն օր ընտրել իրենց ճակատագիրը: Գուցէ անկախութեան հանրաքւէն կայանայ, սակայն Քուրդիստանը չի կարող առանձնանալ»,- յայտարարել է ալ Մալեքին:

Իրաքեան Քուրդիստանն Իրաքի հիւսիսում գտնւող ինքնավարութիւն է, որի կարգավիճակն ամրագրւած է 2005 թւականի սահմանադրութեան մէջ: Սակայն քրդական իշխանութիւնները բազմիցս բարձրացրել են անկախութեան հարցը: Հիւսիսային Իրաքի քրդական ինքնավարութեան ղեկավարութիւնը 2017 թւականի յունիսին յայտարարել է սեպտեմբերի 25-ին անկախութեան հանրաքւէ անցկացնելու մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։